Ինչո՞ւ են այս սովորությունները մարդկանց իրական հանճարներ դարձնում

Երբ սովորական մարդիկ լսում են «հանճար» բառը, պատկերացնում են յուրահատուկ և իրականությունից հեռու մի մարդու: Սակայն հոգեբանները վստահեցնում են, որ շատ հանճարներ ունեցել են բոլոր մարդկանց հատուկ որոշակի սովորություններ և տարօրինակություններ: Հնարավոր է, որ այս հոդվածը կարդալով՝ Դուք կամ Ձեր հարազատները ձեզ իրական հանճարներ կզգաք:

8/28/2016 1459 դիտում ID # 00139941
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Կարճ քուն

Բու լինելը միշտ չէ, որ սխալ է: Չնայած բժիշկները միաձայն պնդում են, որ անհրաժեշտ է ամեն գիշեր քնել 7-8 ժամ, հանճարները հազվադեպ են հետևում այս խորհրդին: Հանրաճանաչ գյուտարար Նիկոլա Տեսլան պնդում էր, որ քնում էր ընդամենը երկու ժամ և երբեմն աշխատում է 84 ժամ շարունակ: Պատմաբաններն ասում են, որ Լեոնարդո դա Վինչին հարմարվել էր «գերմարդու քնին» (այս երևույթը կոչվում է բազմափուլ քուն): Նա յուրաքանչյուր չորս ժամը մեկ քնում էր քսան րոպեով:

Սեր դեպի կատուները

Պարզվում է, որ պատմության ամբողջ ընթացքում մտավոր մեծ կարողություններ ունեցող և ստեղծագործ մարդիկ կատուների սիրահար էին: Օրինակ՝ այս բրդոտ տնային կենդանիների սիրահար էին Սալվադոր Դալին, Անրի Մատիսը և Էռնեստ Հեմինգուեյը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կատու պահող մարդիկ IQ-ի ավելի բարձր մակարդակ և ավելի լավ կրթություն ունեն:

Թափթփվածություն

Հանճարեղ մարդկանց արվեստանոցներն ու աշխատասենյակները, որպես կանոն, ավելի շատ աղբանոցի են նման: Հոգեբանների վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թափթփված սեղանը նպաստում է ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը, իսկ թափթփված աշխատակիցներն ավելի հաճախ են նոր գաղափարներ ու նախագծեր հղանում: Օրինակ՝ Մարկ Տվենը հայտնի էր իր փնթիությամբ:

Տգեղ ձեռագիր

Եթե ինչ-որ մեկն ասում է, որ Ձեր ձեռագիրն անհասկանալի է, ապա անհրաժեշտ է դա որպես հաճոյախոսություն ընդունել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տաղանդավոր մարդկանց ձեռագիրը հաճախ ահավոր տգեղ է լինում, քանի որ նրանց ուղեղն ավելի արագ է աշխատում, քան ձեռքերը:

Աթլետիկ կազմվածք

Սպորտսմենի մասին կարծրատիպը, որ նա ընդունակ չէ նույնիսկ երկու բառ կապել իրար, միշտ չէ, որ համընկնում է իրականության հետ: Օրինակ՝ Պյութագորասը բռնցքամարտիկ է եղել: Իզուր չէ, որ Հին Հունաստանը բազմաթիվ փիլիսոփաների և օլիմպիական չեմպիոնների հայրենիքն է եղել: Հույները կարծում էին, որ աթլետիկ կառուցվածքը լավ առաջնորդ լինելու գրավականն է:

Առավոտյան սուրճ

Կասկած չկա, որ Բեթհովենը երաժշտական հանճար է եղել, սակայն չափազանց յուրօրինակ սովորություններ է ունեցել: Յուրաքանչյուր բաժակի համար նա ամեն անգամ իր ձեռքով սուրճի ուղիղ 60 հատիկ էր ընտրում: Բենջամին Ֆրանկլինը հաճախ էր ազատ ժամանակն անցկացնում սուրճի խանութներում, իսկ Բալզակը սուրճից կախվածություն էր ձեռք բերել:

Անձնական օրագիր

Լեոնարդո դա Վինչին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Վիրջինիա Վուլֆը և շատ այլ տաղանդավոր մարդիկ հայտնի են եղել նրանով, որ գրի են առել իրենց մտքերն ու դիտողությունները: Ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան մի անգամ իր օրագրի մասին ասել է. «Երկար դադարից հետո կրկին սկսել եմ օրագիր պահել: Դա ինձ համար երկար ժամանակ անհանգստացնող նյարդային գրգռվածությունից ազատվելու միջոց է»:

Սեր դեպի երաժշտություն

Լեոնարդո դա Վինչին մի քանի երաժշտական գործիք է նվագել և նույնիսկ ստեղծել է իր սեփական գործիքը: Գալիլեյը ջնար էր նվագում: Երաժշտությունը նրան ոգեշնչում էր փիլիսոփայական մի շարք աշխատություններ ստեղծել:

Սեր դեպի բնությունը

Ռալֆ Ուոլդո Էմերսոնը, Հենրի Դևիդ Տորոն և Ռոբերտ Ֆրոսթը շրջակա միջավայրի նկատմամբ մեծ հարգանք էին տածում: Նրանցից ոմանք իրենց լավագույն գործերը գրել են միայնության մեջ՝ բաց երկնքի տակ:

Ամուսնական պարտականություններ

Հիշեք այս ամենն ու թող Ձեր ընտանիքն ամուր լինի:

Տղամարդու պարտականությունները

Չմեղադրել կնոջը չափից դուրս զգացմունքային լինելու համար:
Ընտանիքի պահպանում (ֆիզիկապես և բարոյապես):
Ընտանիքին ուղղություն ցույց տալ, ընտրել դրա նպատակները:
Պատասխանատու պահվածք:
Չբարկանալ կնոջ վրա կրկնվող հարցերի համար:
Աջակցել և ոգեշնչել կնոջը տնային գործերը կատարելու համար:
Կնոջ և երեխաների համար արտաքին մթնոլորտ ստեղծել, այսինքն՝ չխառնվել տան ինտերիերի հետ կապված հարցերին և կահույքն իր հայեցողությամբ չվերադասավորել:
Կնոջն ընկերների հետ չքննարկել:
Դաստիարակել որդուն և չափից դուրս չկապվել դստեր հետ:
Երեխաների բարոյական և հոգեկան դաստիարակություն:

Չբարկանալ կնոջ նեղացկոտության վրա և հանգիստ լուծել խնդիրները:
Սահմանել հասարակության մեջ կնոջ պահվածքի սկզբունքները:
Ընտանիքի ֆիզիկական դաստիարակություն:
Բյուջեի բաշխման արտաքին ոլորտը՝ մեքենա, բենզին, բակ և այլն:
Փորձել ցույց չտալ կնոջը, որ ինչ-որ բանի պատճառով անհանգիստ են:
Ընտանիքի ֆինանսական ապահովում:
Կնոջ հետ հասարակության մեջ դուրս գալ գոնե ամիսը մեկ անգամ:
Կնոջը պարբերաբար ծաղիկներ, զարդեր, քաղցրավենիք նվիրել:
Բավարարել կնոջ ցանկությունները, հատկապես հղի ժամանակ:
Երբեք կնոջ վերաբերյալ կատակ չանել:
Կնոջ ներկայությամբ միշտ լուրջ լինել, նույնիսկ երբ միայնակ են:
Չնայել ուրիշ կանանց և չխոսել նրանց մասին:
Լսել կնոջ խորհուրդները՝ բարեկամների և ընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ:
Միշտ ուշադիր լսել կնոջն ու չհրաժարվել նրա հետ շփումից:

Կնոջ պարտականությունները

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016