Ի՞նչ է ձայնային թմրանյութը

8/25/2016 928 դիտում ID # 00153900
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Առաջին անգամ «աուդիոթմրանյութ» հասկացության մասին կարելի էր լսել 2006 թ., երբ ի հայտ եկավ «Doser» ծրագիրը: Մարդը կարող էր լսել երաժշտություն, ձայներ, որոնք էյֆորիա են առաջացնում: Այս հոգեբանական զենքի մասին շատ բան հայտնի չէ, սակայն այն, որ «աուդիոթմրանյութը» իսկապես գոյություն ունի, փաստ է: Գիտնականները տասնյակ տարիներ շարունակ փորձարկում են մարդու հոգեբանությունը: 2006 թ.-ից սկսեցին ի հայտ գալ աուդիո ֆայլեր, որոնք ունկընդրելուց հետո մարդու մոտ առաջանում են որոշակի զգացումներ: Ամեն ինչ կախված է ընտրված ձայնային ֆայլից: Վերջիններս իրենց ճանաչվածության գագաթնակետին հասան 2009-2010 թթ.: Ի սկբանե, բոլոր ֆայլերը կարելի էր լսել միայն մի քանի անգամ, իսկ հերթական չափաբաժինը ստանալու համար հարկավոր էր վճարել: Ամենազարմանալին այն էր, որ մարդիկ, տարվելով այս երաժշտությամբ, վատնում էին իրենց ունեցվածքը: Այս աուդիո ֆայլերի ստեղծողները աշխատեցին բավականին լավ գումար: 2011 թ.-ից այն մարդկանց մեծ մասը, ովքեր գնել էին այդ ֆայլերը, որոշեցին ստեղծել իրենց կայքերը, որտեղ տեղադրում էին իրենց գնումները բոլորովին անվճար:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016