10 անհավանական արգելքներ, որոնք տարածված են աշխարհի տարբեր հատվածներում

Տարբեր երկրներում ընդունված տաբուներից շատերը հիմնավորված են, բայց կան որոշները, որ հիմք չունեն: Ամեն դեպքում այս տաբուները ազգային կոլորիտի մասն են, որոնք մեր կյանքը դարձնում են ավելի հետաքրքիր ու վառ:

8/30/2016 1070 դիտում ID # 00309903
Տուրիզմ Փաստեր Ավանդույթներ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ֆրանսիայում արգելված են հրաժեշտի համբյուրները: Այս տաբուն դեռևս 1910թ-ից է ֆրանսիական իշխանության կողմից սահմանվել, սակայն կամ մոռացության մատնելու մոտիվով կամ միտումնավոր ոչ ոք այդպես էլ չի նախատեսում պատժել ինչ-որ մեկին այն խախտելու համար:

Սինգապուրում արգելում են մաստակի ներկրումն ու կիրառումը: Այս գործողությունը կատարելու համար հատուկ ոչ քիչ տուգանք են վճարում: Պատժվում են ոչ միայն նրանք, ովքեր մաստակը բերում են պետության տարածք, այլև նրանք ովքեր հանդգնաբար ծամում են օրենքի պահպանների աչքի առաջ: Մաստակ ծամելու համար 400 դոլար տուգանք է հարկավոր մուծել: 

Իռլանդիայում չի կարելի մերժել ամուսնանալ կնոջ հետ: Տղամարդկանց արգելված է կնոջ ամուսնանալու առաջարկը մերժելը: Այս տարօրինակ տաբուն դեռևս 11-րդ դարից կա. մերժման դեպքում տղամարդը պարտավորվում է տուգանք մուծել այդ կնոջը: Այն տղամարդկանց, ովքեր չեն ուզում պատահական անծանոթուհու հետ ամուսնական կապերով կապվել, հիշեցնենք, որ նման սուպեր-առաջարկը գործում է միայն կոնկրետ օր՝ փետրվարի 29-ին: Թերևս այդ օրը դատարկ են դուբլինյան փողոցները:

Բելգիայում ձնագնդին զենք է համարվում: Բելգիացիների բախտը կարելի է ասել բերել է, որ ձմեռները շատ ձյունառատ չեն: Այլապես, երբ ձյուն լինի, անկախ քեզնից ցանկություն է առաջանում ձնագնդի խաղալու, պարզապես ձյան հետ խաղալու: Բելգիայում դրա համար տուգանում են 100 եվրո. ձնագնդիով խաղալը նույնացվում է քար նետելու հետ:

Կանադայում՝ մեծ հաշվարկներ: Եթե սովորության համաձայն ուզում եք կուտակված մանր դրամները կանադական խանութում թողնել վաճառողին, ապա շուտ հետ կանգնեք այդ մտքից: 1 ցենտանի մետաղադրամները այստեղ թույլատրվում է օգտագործել միայն 25 ցենտից ոչ բարձր արժողությամբ գնումների համար, 5 ցենտանի մետաղադրամները՝ 5 դոլար արժողությամբ գնումների, 10 ցենտից մինչև 1 դոլար նախատեղված են 10 դոլար և ավելի արժողությամբ գնումների համար:

Չինաստան՝ առաջ դեպի անցյալ: Չինաստանում երևի շատ են դիտել թիթեռնիկի էֆեկտի հետ կապված ֆիլմեր և որոշել են խստագույն կերպով արգելել այդ երևույթի կրկնությունը իրենց տարածքում: Նրանք օրենքի մակարդակով արգելում են իրենց քաղաքացիներին ճանապարհորդել դեպի անցյալ: Իրականում նրանց կինոարտադրության մեջ արգելում են թեմաները, որոնք կառավարում են տարածա-ժամանակային կոնտինումով, չինացիները այժմ դա միայն իրենց երազներում կարող են տեսնել, ֆիլմերում դա այլևս չկա:

Հյուսիսային Կորեայում պետք է ուշադրության դարձել սեփական հագուստի պահարանին: Այստեղ արգելվում է կապույտ ջինսե տաբատների կրումը: Կարելի է սա բացատրել այն փաստով, որ ձգտում են հեռու մնալ այն ամենից, ինչ ամերիկական է:

Ճապոնիայում արգելված են պարերը: Հյուսիսային Կորեայից հետո Ճապոնիան վկայում է այն մասին, որ Արևելքում ամեն ինչ շատ ավելի նուրբ մակարդակի վրա է և տարօրինակ: Այստեղ արգելվում է գիշերային ակումբներում պարելը: 1948թ-ից մուտք գործած այս օրենքի հետ ասյօր փորձում են պայքարել: Պարել կարելի է միայն հատուկ նախատեսված վայրերում, մինչև կեսգիշեր:

Մալայզիայում արգելված է դեղին գույնը: Այստեղ իշխանության կողմից այս արգելքը հիմնավորված է: Օրենքը ընդունվել է 2011թ., երբ հեղափոխական ակտիվիստները, որպես իրենց պայքարի գույն, ընտրեցին դեղինը: Սա էլ բերեց նրան, որ ողջ երկրով դեղին գույնի ինչ-որ բան չես կարող գտնել:

Ֆիլիպիններում արգելվում է կատարել Ֆրենկ Սինատրայի My Way երգը: Նման օրենք ոչ ոք չի ընդունել: Բացատրվում է նրանով, որ այս երգը սոցիալապես վտանգավոր է համարվում: Ըստ քաղաքային լեգենդի՝ այս երգը անուղղակիորեն 6 սպանության պատճառ է հանդիսացել: Բայց ոչ ոք չի պատժվի այս երգի կատարման համար:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016