Հերովդիոն. Հերովդես թագավորի ամրոցն ու դամբարանը

Գտնվում է Հուդայի անապատում՝ Երուսաղեմից 12 կմ հեռավորության վրա: Հերովդիոնը նման է հանգած հրաբխի: Իրականում այն ամրոց է, որը կառուցվել է Հերովդես Մեծ թագավորի կողմից մ.թ.ա. 23 և 15 դարերի արանքում ընկած ժամանակահատվածում:

8/30/2016 1552 դիտում ID # 00327106
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հերովդես թագավորի դղյակը կառուցվել է իրական բլրի վրա, որը մեծացրել և իրանի տեսք են տվել: Ամրոցը շրջապատված է եղել 20 մ բարձրություն ունեցող երկշերտ պատերով: Հերովդեսը ներսում կառուցել է մեծ սրահներ՝ ներքին բակերով և հարուստ բաղնիքներով: Ամենուրեք եղել են այգիներ, որտեղ ջուրը հասել է Բեթղեհեմում գտնվող Սողոմոնի լողավազանից եկող ջրուղու միջոցով: Ամրոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հուդայի անապատը, որը արևելքից շրջապատված է Մոավա լեռներով, իսկ արևմուտքից՝ Հուդայի բլուրներով:

Համաձայն հռոմեա-հրեական պատմիչ Իոսիֆ Ֆլավիանի գրվածքների՝ Հերովդիոնը կառուցվել է այն վայրում, որտեղ Հերովդեսը ջախջախել է իր թշնամներին: Որպեսզի հանդիսավորությամբ նշվեն իրադարձություները, թագավորը կառուցել է իր անունը կրող ամրոց: Նա նաև բլրի տարածքում կառուցել է տեղանքի վարչական կենտրոն: Հերովդիոնի կարևորությունն այն է, որ այն միակ հուշարձանն է, որին թագավորը տվել է իր անունը: Քանի որ ամրոցը չի ունեցել ոչ մի մարտավարական նշանակություն, համարվում է, որ թագավորն այն կառուցել է, որպեսզի իր կյանքի վերջին տարիներն անց կացնի այնտեղ:

Հերովդեսի մահից հետո՝ մ.թ.ա 4 դարում, Հերովդիոնը դարձել է թագավորի որդու՝ Արհելայի թագավորության մի մասը, ով թագավորել է 10 տարի: Որից հետո ամրոցը ծառայել է որպես մ.թ. 66 թ. սկսված ապստամբության ապստամբների ապաստարան: Ապստամբները ամրապնդվել են Հերովդիոնում այնքան ժամանակ, քանի դեռ հռոմեցիները մ.թ. 71 թ. հայտնաբերել են նրանց: Լեռնային ամրոցը որպես ապաստարան է ծառայել նաև 2-րդ դարում տեղի ունեցած ապստամբության ժամանակ: Պաշտպանության նպատակով ապստամբները ամրոցի տակ փորել են թունելներ և թաքնվել են այնտեղ: Ներկայումս թունելները հնարավոր է ուսումնասիրել:

Ամրոցը լքվել է 5-րդ դարում, երբ տեղանքում հիմնվել է վանական համայնք, որը բլրի հիմքին կառուցել է չորս եկեղեցի: Այդ բնակավայրը շարունակել է գոյություն ունենալ մինչև 8-րդ դարը, որից հետո Հերովդիոնը նորից լքվել է: Միայն 1970-ական թվականներին են հնեաբանները սկսել ուսումնասիրել այս տեղանքը: Պեղումների հետ զուգահեռ կատարվել են նաև վերակառուցման աշխատանքներ: Այսօր յուրաքանչյուր ցանկացող կարող է բարձրանալ բլրի գագաթը և հիանալ շրջակա գեղեցկությամբ:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016