Ծննդաբերությունից հետո կնոջ սնունդը.

Կնոջ կյանքում կարևորագույն իրադարձությունից հետո առաջին օրերը, հատկապես եթե դա առաջին անգամն է, շատ հետաքրքիր են և ունեն իրենց դժվարությունները: Չնայած այն հանգամանքին, որ բժշկական անձնակազմը Ձեզ հետ է, միևնույն է, վախի զգացումը Ձեզ հանգիստ չի թողնում:

10/30/2018 392 դիտում ID # 00514222
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ի՞նչ ուտել, և ինչպե՞ս կերակրել երեխային:

Հարկավոր է սնվել դիետայով. սա շատ կարևոր է: Պետք է ուտել ոչ ճարպոտ սնունդ՝ ձուկ, շոգեխաշած հավի կրծքամիս, սուպեր և այլն: Հիշենք՝ այն ինչ ուտում է մայրը, մեծապես ազդում է կրծքի կաթի բաղադրության վրա:
Մրգերից, խորհուրդ է տրվում օգտագործել բանան և կանաչ խնձոր: Ավելի լավ է խուսափել ցիտրուսներից. դրանք շատ ալերգիկ են:
Քանի որ երիտասարդ մոր օրգանիզմը կալցիումի կարիք ունի, ուստի ամեն օր լավ է օգտագործել կաթնաշոռ. եթե ցանկանում եք քաղցրացնել, կարող եք ավելացնել մի քիչ խտացրած կաթ: Լավ լակտացիայի համար օգնում է ցածր յուղայնությամբ կաթը, կանաչ թեյը: Դուք կարող եք պատրաստել բանանով և թթվասերով աղանդեր, կեֆիր, յոգուրտ, մածուն և այլն: Առաջին օրերին լավ չէ ծանրաբեռնել օրգանիզմը, քանի որ այն կարող է առաջացնել «գազեր» կամ «կոլիկներ»:
Երիտասարդ մայրիկի սննդի ամենակարևոր կանոնն այն է, որ այն պետք է լինի բարձրորակ: Դա կօգնի վերականգնել օրգանիզմը, դրական է ազդում մոր և երեխայի առողջության վրա: Յուրաքանչյուր կերակրումից հետո լավ է խմել մեկ բաժակ կանաչ թեյ կամ կաթ: Չի թուլատրվում օգտագործել ալերգիկ կերակուրներ, հատապտուղներ, ընկույզ, մեղր և այլն:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018