Զարմանահրաշ ռոբոտը սովորել է հաղթահարել դժվարությունները

Ռոբոտներ, որ շուտով ինքնուրույն կգնահատեն իրավիճակը, համապատասխան գործողություններ կիրականացնեն և կկարողանան մասնակցել պատերազմական գործողություններին:

8/30/2016 1104 դիտում ID # 00531263
Տեխնոլոգիա
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բոսթոն Դայնամիքսը (Boston Dynamics) զբաղվում է մարդկային ռոբոտների զարգացմամբ, որոնք տեղաշարժվում են երկու ոտքերի վրա և հաղթահարում են խոչընդոտները: Ընկերությունը զբաղված է Ատլաս (Atlas) տիպի նոր սերնդի ռոբոտների ստեղծմամբ, որոնք զարմացրել են ամբողջ աշխարհին:
Ինչո՞վ են դրանք յուրահատուկ.
Ռոբոտը մարդու կրկնօրինակն է
Հասակը 188 սմ է
Քաշը՝ 150 կգ
Ուսերի լայնությունը 76 սմ է
Ներառում է 28 հիդրավլիկ շարժակներ
Ատլաս ռոբոտը կարողանում է տեղաշարժվել խոչընդոտներով լի տարածության մեջ, հեշտությամբ անցնում է անհարթություններն ու պատնեշները: Իհարկե, գիտակցության մասին խոսելը դեռ վաղ է, սակայն զարգացումը միանգամից երևում է: Այս ռոբոտը բավականին կանգուն է և կարողանում է ինքնուրույն ոտքի կանգնել ընկելու դեպքում:
Փորձարկման ժամանակ ռոբոտը զարմանալի հատկություն է ցույց տվել՝ կանգնած մնալով մեկ ոտքի վրա: Նա հրել է 20 կգ-ոց գունդը և կարողացել է հավասարակշռված մնալ: Հիմա մասնագետներն աշխատում են նրա վրա, որ ռոբոտը կապված չլինի սնուցման լարերին:
Մասնագետների գլխավոր խնդիրն այս ռոբոտի զարգացումն է, որպեսզի հասցնեն այն մակարդակի, որ այն մասնակցի փրկարարական գործողություններին: Ռոբոտը շատ մեծ առավելություններ ունի մարդկանց նկատմամբ: Մասնագետները պնդում են, որ շուտով այն ինքնուրույն կկարողանա գնահատել իրավիճակը և համապատասխան գործողություններ իրականացնել: Զինվորականները նույնպես հետաքրքրվել են այս մոդելով, որը հետագայում կարող է մասնակցել պատերազմական գործողություններին:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016