Հզոր Արեգակնային բռնկումներ

8/23/2016 903 դիտում ID # 00765117
Փաստեր Բնություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Այս հրաշալի տեսարանը սրալեզու լրագրողներն անվանել են «Սատանայի թուք»: ՆԱՍԱ-ի (NASA) աշխատակիցները հզոր ժամանակակից աստղադիտակների օգնությամբ անընդհատ հետևում են տիեզերքում տեղի ուենցող իրադարձություններին: ՆԱՍԱ-ն իր լավագույն նկարները և տեսանյութերը հրապարակում է բաց աղբյուրներում:
2015 թ. հունիսի 18-ին Արեգակի վրա եղած հզոր բռնկումները ևս չվրիպեցին ՆԱՍԱ-ի աստղադիտակների տեսադաշտից:
Ինչպես հայտնի է, Արեգակի վրա տեղի են ունենում հզոր պայթյուններ, որոնք ուղեկցվում են էներգիայի արձակմամբ, իսկ գիտնականներն այդ երևույթն անվանում են արեգակնային բռնկումներ:
Նրանք գրավում են արեգակնային մթնոլորտի բոլոր շերտերը և պարզ երևում են ժամանակակից աստղադիտակների օգնությամբ: Հետաքրքիր է, որ նման բռնկման հզորությունը կարող է հասնել 160 մլրդ մեգատոնի:
Որպեսզի հասկանանք այդ պայթյունի հզորությունը, բավական է այն համեմատել էլեկտրոէներգիայի համաշխարհային սպառման ծավալի հետ, որը մարդկությունը կարող է սպառել միլիոն տարվա ընթացքում: ՆԱՍԱ-ի ներկայացված տեսանյութում պարզ երևում են այդ գեղեցիկ և հզոր պայթյունները, որոնք պարզապես հիացմունք և զարմանք են առաջացնում:
Այդ երևուկթը տևել է երկրային ժամանակով 4 ժամ:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016