Քաղաք, որտեղ բոլորը կրում են հակագազ դիմակներ

Միյակեձիմա, Ճապոնիա, որտեղ ակտիվ հրաբուխից մոտ մեկ ամիս ժայթքել է գունավոր գազ: Այնտեղից հեռանալու փոխարեն 3000 քաղաքացիներ հագել են հակագազ դիմակներ և չեն հանել ընդհանարպես:

10/19/2016 1355 դիտում ID # 00767485
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Միյակեձիմա կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից 128 կմ հեռավորության վրա: Պետք է լինել իսկական խիզախ, որպեսզի ապրես այնտեղ: Միյակեձիման հրաբխային մի կղզի է՝ գործող հրաբխով, որը ժայթքում է մի քանի տարին մեկ: Սակայն, ավելի մահացու վտանգավոր է թունավոր ծծմբային գազը, որը դուրս է գալիս գետնի տակից: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2000 թ. հուլիսի 14-ին, և կղզու 3000 բնակիչները ստիպված են եղել լքել իրենց բնակարանները, հակառակ դեպքում, նրանք կարող էին մահանալ: Մարդիկ դուրս են եկել մոխրի տակից՝ հակագազ դիմակներ հագած:

Միյակեձիմա կղզում գտնվող Օյամա լեռան գագաթը հանդիսանում է հրաբխային ակտիվության կենտրոնը: Նախորդ դարում հրաբուխները ժայթքել են 6 անգամ: Ամենամեծ ժայթքումը տեղի է ունեցել 2000 թ. հունիսին՝ 17 տարվա լռությունից հետո: Ժայթքումից հետո տեղի են ունեցել 17500 երկրաշարժեր, որոնք տևել են հունիսի 26-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածը:
Ժայթքումների և երկրաշարժերի ընթացքում կղզու երկինքն ամբողջությամբ պատվել է մոխրով, որի բարձրությունը հասել է մինչև 18 կմ: Բնական աղետները նպաստեցին ծծմբի թունավոր երկօքսիդ գազի մակարդակի բարձրացմանը, որը հողի 20%-ը դարձրեց կյանքի համար ոչ պիտանի:

Թվում է՝ ոչ մի սենսացիոն բան դրանում չկա, և մոլորակի վրա նման վայրեր շատ կան. սակայն ամեն բան այդպես չէ: Օյաման «չի քնում» ընդհանրապես և բնակիչների համար անընդհատ խնդիրներ է առաջացնում: Մագմայի եռման և այլ գործընթացների հաշվին, որոնք տեղի են ունենում հրաբխում, կղզու մթնոլորտում առկա է մոլորակի ծծմբային գազի ամենից բարձր կոնցենտրացիան: Դրա հետ կապված՝ 2000 թ. կղզու բոլոր բնակիչները էվակուացվել են: Ժայթքումից երկու տարի անց Օյամա լեռը շարունակել է օրական մթնոլորտ արտանետել 10-20 հազար տոննա գազանման ծծմբային երկօքսիդ: Այդ ընթացքում Միյակեձիման դարձել է լքված անպտուղ կղզի՝ նման ապոկալիպսիկ երկրի՝ մեռած ծառեր, ժանգոտած մեքենաներ և լքված շինություններ:
Կղզին փակ է եղել 5 տարի՝ մինչ առաջին համարձակների վերադարձը: Քիչ անց նրանց օրինակին են հետևել կղզու մյուս բնակիչները ևս, և կյանքը սկսել է եռալ կղզում: 2800 հոգի որոշել են վերադառնալ՝ լիցքավորված հակագազ դիմակներով: Չնայած կղզու երկրորդ վերաբնակեցմանը՝ Միյակեձիմայի մեկ երրորդը մնում է փակ և ղեկավարությունն անցկացնում է պարբերաբար ստուգումներ և ապահովում է տարիքային սահմանափակումներ որոշակի ոլորտներում: Անվտանգության նկատառումներով ողջ կղզում տեղադրված են օդում վտանգավոր նյութերի նշման տպիչներ, որոնք ակտիվանում են մթնոլորտում հրաբխային գազերի մակարդակի բարձրացման ժամանակ: Նման դեպքերում, որոնք կարող են տեղի ունենալ առավոտյան և գիշերը, աշխատանքի ժամանակ, բնակիչները հագնում են հակագազ դիմակներ, որոնք իրենց հետ են ողջ օրը:
Անկախ վտանգներից՝ կղզում բնակվում են ոչ քիչ տեղաբնակներ, կան նաև զբոսաշրջիկներ: Էքսկուրսիաներ են անցկացվում նաև դեպի լքված շինությունները, ժանգոտված ավտոմեքենաները և լքված դպրոցի շենքը, ինչպես նաև՝ դեպի տաք աղբյուրները:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016