Peugeot-ն նախատեսում է 100 տոկոսանոց էլեկտրաֆիկացում մինչև 2025 թ.-ը

Եվրոպական ավտոարտադրող PSA Peugeot Citroen-ը նախատեսում է մինչև 2025 թվականը ներկայացնել իր բոլոր տրանսպորտային միջոցների էլեկտրական և հիբրիդային տարբերակները, ըստ ընկերության գլխավոր տնօրեն՝ Carlos Tavares-ի:

1/18/2018 1246 դիտում ID # 01429205
Ավտոաշխարհ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1991 թվականին Peugeot-ն պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ շուկայից դուրս գալը:
1986 թվականին Peugeot-ն Ամերիկայում կտրուկ արագությամբ վաճառեց մոտ 14,000 ավտոմեքենա: 1990 թ.-ին այդ թվերը նվազել էին ընդամենը 4,200-ի:
PSA-ը մինչ այժմ պահպանում է գրասենյակը Միչիգան նահանգում, և քանի որ Peugeot-ի ելքի ամսաթիվը հասել է 25 տարվա նշագծին, գործադիր տնօրենը նշել է, որ PSA-ը ձգտում է վերադառնալ ԱՄՆ շուկա:

Ընկերությունը նպատակ ունի մինչև 2030թ. առաջարկել իր մեքենաների արտադրության 80 տոկոսը մասնակի ինքնավար վարորդական հատկանիշներով և 10 տոկոսը՝ լիարժեք ինքնավար գործողությունների հնարավորությամբ:

Հյուսիսամերիկյան ռազմավարական ավտոսրահում ելույթի ժամանակ գործադիրը ներկայացրել է իր պլանը. առաջին հերթին մուտք գործել ԱՄՆ շուկա տրանսպորտային ծառայությունների մատուցմամբ՝ օգտագործելով այլ բրենդների կողմից պատրաստված տրանսպորտային միջոցներ, իսկ այնուհետև այդ մեքենաները փոխարինել իր նմանատիպ հզորությամբ մեքենաներով, այնուհետև երրորդ և վերջնական քայլը՝ վաճառել իր սեփական արտադրանքը:

PSA-ի ինքնավար նպատակները և Tavares-ի կողմից մշակված ռազմավարությունը հաստատակամ են, և վերջերս ընկերությունն արդեն սկսել է ինքնավար փորձնական մի ծրագիր Ֆրանսիայում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016