Ծննդաբերության ելքը առաջադիր ընկերքի դեպքում

Կեսարյան հատման բացարձակ ցուցում է լրիվ առաջադիր ընկերքը: Լրիվ առաջադիր ընկերքի դեպքում ծննդաբերությունը բնական ճանապարհով անհնար է, քանի որ արգանդի կրճատման հետևանքով արյունահոսության վտանգը բավականին մեծ է:

12/16/2018 681 դիտում ID # 01553216
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մասնակի առաջադիր ընկերքի դեպքում, երբ կա նեղ կոնք, բազմապտուղ հղիություն, արգանդի սպի, առաջնածին կին, 30 տարեկանից բարձր տարիքի կին, պտղի ոչ ճիշտ դիրք, հետույքային առաջադրություն, գերջրություն, ապա պետք է կատարել կեսարյան հատում:
Եթե վերը նշված բարդությունները բացակայում են, ապա մասնակի առաջադիր ընկերքի դեպքում ծննդաբերությունը բնական ճանապարհով հնարավոր է: Երբ ծննդաբերության ժամանակ, պտղապարկը պատռվելուց հետո դեռևս արյունահոսությունը շարունակվում է, անհրաժեշտ է կատարել կեսարյան հատում:
Մասնակի առաջադիր ընկերքի դեպքում ծննդաբերությունը բնական ճանապարհով թույլատրվում է այն ժամանակ, երբ կա գլխային առաջադրություն, ծննդաբերական լավ գործունեություն, հասուն արգանդ, արյունահոսության դադարում պտղապարկի պատռվելուց հետո: Սակայն առաջադիր ընկերքի 70% -80% դեպքերում կատարվում է կեսարյան հատում:
Կան բարդություններ, որոնց ժամանակ նույնպես կատարվում է կեսարյան հատում: Օրինակ՝ պտղի հիպոքսիա, ծննդաբերական գործունեության թուլություն, թթվածնի բացակայություն և այլն:
Երեխայի ծնվելուց հետո արյունահոսությունը կարող է վերսկսվել՝ ընկերքի շերտազատման պրոցեսը խախտվելու հետևանքով, արգանդի անոթները վնասվելու հետևանքով, արգանդի վատ կրճատվելու հետևանքով, արգանդի տոնուսի նվազման հետևանքով և այն:
Կանխարգելման համար անհրաժեշտ է խուսափել աբորտներից, բուժել սեռական օրգանների բորբոքային հիվանդություները, անհրաժեշտության դեպքում օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018