Հետաքրքիր փաստեր քթի մասին

12/11/2017 1859 դիտում ID # 01874282
Առողջություն Ինտելեկտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բոլոր նորածինները սկզբնական շրջանում ունենում են տափակ քթեր, քանի որ քթի հիմնական ձևը ավելի ուշ է ձևավորվում, լավ զարգացած հոտառություն ունեն և իրենց մայրիկներին հենց հոտի միջոցով են ճանաչու: Լիցքաթափող արցունքները մաքրում են մեր աչքերը վնասակար մասնիկներից, երբ դրանք առաջացած են լինում ծխի հետևանքով: Շարունակական արցունքները պարունակում են լիզոցիմ կոչվող քիմիական նյութը, որը կատարում է մանրէասպան պաշտպանիչի դեր: Արցունքները նաև քթով են հոսում՝ պահելով քիթը խոնավ և պաշտպանելով մանրէներից:

Քթի ուռած ծայրն ամենից հաճախ նախազգուշացնում է, որ մարդը հիվանդ սիրտ ունի: Եթե այն շատ կոշտ է, ապա դա ազդանշան է արյան շրջանառության և սրտի գործունեության համակարգում սկրելոզային փոփոխությունների մասին: Քթի վրայի բծերը առիթ են փայծախի ու երիկամների մասին անհանգստանալու համար: Քթի ձևը վկայում է առանձին ժառանգական գծերի գերակշռության մասին: Եթե քիթը դեպի աջ կողմն է ծռված, ապա ավելի շատ են մայրական ժառանգական գծերը, իսկ եթե ձախ` հայրական գծերը:

Հետազոտությունների տեսանկյունից մեծ քթերը վկայում են առողջ օրգանիզմի մասին, փոքրերը՝ հակառակը:
Կարմիր քիթն ասում է նաև արյան շրջանառության, սրտի հետ կապված հիմնահարցերի մասին:
Դարչնագույն երանգը, որն անցում է կատարում բրոնզագույնի, կապույտի կամ նույնիսկ սևի` վկայում է մարսողության օրգաններում, ենթաստամոքսային գեղձերում խանգարումների մասին:
Եթե քթի վրա սև բծեր կան, ապա օրգանիզմը ճարպեր չի հանդուրժում:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016