Ամենաբարձր IQ ունեն տան առաջնեկները

Տարբեր երկրների գիտնականներ բազմիցս հետաքրքրվել են այն հարցով, թե ինչպես են ավագ և կրտսեր եղբայրներն ու քույրերն ազդում միմյանց վրա:

8/20/2016 1511 դիտում ID # 02561892
Ինտելեկտ Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հոլանդական համալսարանի ներկայացուցիչներն իրենց հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են 650 երեխայի (քույրեր և եղբայրներ), որոնց IQ-ն երեք անգամ թեսթավորել են մինչև նրանց 18 տարեկան դառնալը: Պարզվել է, որ գոյություն ունի անմիջական կապ երեխայի IQ-ի և այն բանի միջև, թե ընտանիքում թվով որ երեխան է նա: Հետազոտության ղեկավարի խոսքերով այս արդյունքները հավասարապես ընդունելի և հավաստի են ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների դեպքում: Գիտնականները համոզված են, որ տան փոքր երեխաները իրենց վրա ճնշում են զգում ավագ եղբոր կամ քրոջ կողմից, ինչն էլ ազդում է իրենց IQ-ի մակարդակի անկման վրա: Հետազոտողները նշում են, որ ամենաբարձր IQ մակարդակն ունեն այն երեխաները, ովքեր չունեն ավագ քույր կամ եղբայր: Երկրորդ տեղում գտնվում են այն երեխաները, ովքեր ունեն մեկ ավագ քույր կամ եղբայր, իսկ այն երեխաները, ովքեր ունեն երկուսից ավելի ավագ քույրեր կամ եղբայրներ, ցուցաբերել են ամենացածր արդյունքները թեստավորման ընթացքում:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016