Գեղեցկությունն արդարացնում է ամեն ինչ

Դևիդ Վեյսն իր ‹‹Օգյուստ Ռոդեն›› գրքում ասում է. ‹‹Մարդկային մարմնից ավելի գեղեցիկ, ավելի ուժեղ և ավելի վայելչագեղ ոչինչ չկա: Այն բոլոր զգացմունքների կենտրոնակետն է: Երբ այն թաքցնում են, նրան ճնշում, խեղաթյուրում, այլանդակում են: Բոլոր իրական քանդակագործները հասկացել են դա:

8/22/2016 1836 դիտում ID # 02958790
Արվեստ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Սովորաբար մարդկային քողածածկ կերպարը թաքնված կերպար է: Իսկ քանդակագործությունը, ինչպես նաև արվեստն ամբողջությամբ վերցրած, թաքցնելու ոչինչ չունի››: Եվ իսկապես, այս սկզբունքը բնորոշում է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենին, ով իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն է, խոշորագույն ներկայացուցիչը: Պատահական չէ, որ նրան համարում են XX դարի քանդակագործության մարգարե: Նրա բոլոր ստեղծագործություններն էլ գեղեցիկ են իրենց ինքնատիպությամբ և բացառիկ վարպետությամբ:

‹‹Դանայա›› քանդակը Ռոդենի ամենահայտնի գործերից է: Թեմատիկան դիցաբանական է: Դանայաները հունական դիցաբանության մեջ Դանայայի արքայի 50 աղջիկներն են, ովքեր առաջին իսկ ամուսնական գիշերը սպանում էին իրենց ամուսիններին, այդ պատճառով էլ պատժվում. նրանք պետք է ողջ գոյության ընթացքում լցնեին անտակ տակառը, որն այդպես էլ չէր լցվում: Այստեղից էլ՝ ‹‹Դանայան տակառ›› արտահայտությունը: Քանդակում աղջկա հիասքանչ մարմինը վեր է խոյանում քարից: Նա գլուխը խոնարհել է մի ձեռքին, իսկ փարթամ վարսերը թափվել են ապառաժին: Հրաշալի ձևավորված և փայլելու աստիճան հղկված ձյունաճերմակ ուսերը, մեջքը և հիասքանչ ազդրերը կարծես թե վկայում են, որ նա ինքնակամ չի ընկել, ցույց է տալիս, որ նա դեռ պաշտպանվում է կործանարար մահվան ուժից: ‹‹Դանայան›› դիտորդին հրապուրում և տանում է հին դիցաբանական միֆերի աշխարհ: Բոլոր դիցաբանական կանայք Ռոդենի արվեստում, այդ թվում և այս մեկը, պատկանում են այսպես ասած, միջերկրածովային տիպին՝ նրանց ազդրերի լայնությունը հավասար է ուսերին, սակայն նրանք ավելի մոտ են կանգնած հունական գեղեցկության իդեալին: Քանդակի համար մոդել ծառայել է Կամիլյա Կլոդելը: Հենց նրան էլ նվիրված է այս հիասքանչ ստեղծագործությունը: Նա նույնպես ֆրանսիական քանդակագործության ներկայացուցիչներից է և Ռոդենի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել:

Աշխատանքը սկզբնապես նախատեսված է եղել Ռոդենի մյուս գլուխգործոցում՝ ‹‹Դժոխքի դարպասները›› խոշորամասշտաբ կոմպոզիցիայում ընդգրկվելու համար, սակայն այդպես էլ դրան մաս չի կազմել: 1880 թվականից մինչև կյանքի վերջը՝ շուրջ 20 տարի, Ռոդենն աշխատում էր ‹‹Դժոխքի դարպասները›› ստեղծագործության վրա՝ ցավոք այդպես էլ անավարտ թողնելով այն: Սակայն շատերը նշում են, որ ‹‹Դժոխքի դարպասներում›› հենց անավարտվածությունն է արվեստագետի մտահաղացումներից մեկը: Ռոդենին այս հարթաքանդակը պատվիրեցին Դեկորատիվ արվեստների թանգարանի մուտքի համար, որի կառուցումն արդեն սկսվել էր Փարիզում: Սա Ռոդենի պաշտոնական ճանաչումն էր որպես քանդակագործ, քանի որ առաջին պետական պատվերն էր: Եվ նա ոգեշնչված սկսեց աշխատանքը: Քանդակագործը պետք է դարպասների վրա խելամտորեն պատկերեր ողջ մարդկության կյանքը՝ բոլոր նրա մեղքերը, հույզերն ու դժբախտությունները:
Նա ոգեշնչվել է Դանթեի ‹‹Աստվածային կատակերգություն›› գրքից, Լորենցո Հիբերտիի ֆլորանտական դարպասների ձևավորումներից, Միքելանջելոյի ‹‹Ահեղ դատաստանից››, Շառլ Բոդլերի ‹‹Չարի ծաղիկներից››, ինչպես նաև գոթական տաճարների զարդաքանդակներից: Յոթ մետրանոց ‹‹Դժոխքի դարպասներում›› պատկերված է 186 ֆիգուր: Նրա մտահաղացումն այնքան ընդգրկուն և լայնամասշտաբ էր, որ այդպես էլ չկարողացավ ավարտել այն: Հարթաքանդակի բրոնզե արձանները ձուլվել են արդեն նրա մահվանից հետո: Սակայն պետք է նշել, որ դարպասի շատ ֆիգուրներ իրենք իրենցով իսկ արդեն ավարտված գլուգործոցներ են` ‹‹Թռուցիկ սեր››, ‹‹Դանայա››, ‹‹Համբույր›› և այլ քանդակներ, որոնք ձեռք են բերել ինքնուրույն կիրառություն` հետագայում ձուլվելով բրոնզով կամ մարմարից քանդակներով: ‹‹Մտածողը›› նույնպես այս կոմպոզիցիայի մի մասն է, որը հետագայում դառնում է Ռոդենի ամենահայտնի ստեղծագործությունը, համաշխարհային արվեստի գլուխգործոցներից մեկը:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016