Գերչակի յուղի օգտակարության մասին

8/30/2016 7073 դիտում ID # 03075814
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մազերի համար

Մի փոքր լցրեք ձեռքերի մեջ ու քսեք խոնավ մազերին: Շաբաթական մեկ անգամ կրկնելով այս գործողությունը՝ մեկ ամսվա ընթացքում արդեն զգալի արդյունք կնկատեք:

Կեֆիրով և գերչակի յուղով մազերի դիմակ

Բաժակով կեֆիրը դրեք տաք ջրով ափսեի մեջ, հենց տաքանա ավելացրեք 5 կաթիլ գերչակի յուղ: Ստացված զանգվածը քսեք մազերին և մասնավորապես գլխի մաշկին: Պոլիէթիլենային տոպրակով ծածկեք մազերը և փաթաթեք սրբիչով։ 30 րոպեից լվացեք մազերը:

Մազաթափության դիմաց

Մեկը երկուսի հարաբերակցությամբ խառնեք գերչակի յուղն ու սպիրտը (գերչակի յուղ՝ 1 բաժին, սպիրտ՝ 2) և քսեք մազարմատներին։ Արդյունքը երկար չի սպասեցնի:

Թեփի դեմ

Տաք թեյին ավելացրեք 1 թեյի գդալ գերչակի յուղ և 20գր սպիրտ: Այս լուծույթը լցրեք մազերի վրա մազերը լվանալուց մեկ ժամ առաջ:

Թարթիչների համար

Քնելուց առաջ թարթիչներին լվացված սևաներկի վրձինով քսեք գերչակի յուղ: Ամեն օր անելու դեպքում արդյունք կլինի արդեն 2 շաբաթից։

Դեմքի մաշկի համար դեմքի մերսում

Վերցրեք ճաշի գդալ, պահեք կրակին մի քանի րոպե, որպեսզի տաքանա, այնուհետև գդալի մեջ լցրեք գերչակի յուղը և հենց ջերմացած վիճակում քսեք դեմքին. այս տարբերակով այն լավագույնս ներծծվում է մաշկի մեջ: Սա խորհուրդ է տրվում 30-ից բարձր տարիք ունեցող կանանց, քանի որ հրաշալի հարթեցնում է մանր կնճիռները:

Դիմակ դեմքի համար

Հատկապես խորհուրդ է տրվում ձմռանը, երբ մաշկը չորանում է: Ձվի դեղնուցին ավելացրեք 10 կաթիլ գերչակի յուղ, ստացված զանգվածը բարակ շերտով քսեք դեմքին: 25 րոպեից մաքրեք այն դեմքից, որից հետո լվացվեք կանաչ թեյով կամ երիցուկի թուրմով:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016