Թույլատրվո՞ւմ է արդյոք ընհանուր անզգայացումը ատամների բուժման համար

Անհրաժեշտ է, որ հղի կինը հաճախի ատամնաբույժի հղիության յուրաքանչյուր եռամսյակում, քանի որ հղիության ընթացքում նկատվում է իմունիտետի նվազում, և դա զարմանալի չէ, քանի որ նա իր մեջ կրում է նոր օրգանիզմ: Փոփոխություններ են նկատվում ոսկրային համակարգի կողմից, նվազում է թքարտադրությունը և դառնում թթվային:

11/20/2018 741 դիտում ID # 03486679
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ժամանակ օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի պակասության դեպքում խանգարվում է նյութափոխանակությունը, որի արդյունքում թուքը դադարում է իրականացնել իր ֆունկցիաները՝ էմալային շերտը բարակում է, առաջանում է կարիես, լնդային հիվանդություններ և այլն: Հետևաբար, հղի կինը պետք է պրոֆիլակտիկ այցելի ատամնաբույժի՝ պրոֆեսիոնալ մաքրման, կանխարգելման և բուժման համար:
Ցանկալի չէ ատամնաբուժական ծառայությունից օգտվել հղիության առաջին և երրորդ եռամսյակում:
Առաջին եռամսյակում ձևավորվում են երեխայի բոլոր օրգան համակարգերը, Երրորդ եռամսյակում արգանդի լարվածությունը մեծանում է, և ցանկացած գրգիռ կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:
Երկրորդ եռամսյակն ամենաապահով ժամանակահատվածն է ատամների բուժման համար (մոտավորապես 14 - 20 շաբաթ է), քանի որ երեխայի բոլոր համակարգերը սահուն զարգանում են:
Եթե բուժումն անհրաժեշտ է, ապա նախապատվությունը տրվում է ժամանակակից տեղային անեսթեզիային: Այն տհաճ չէ, և նման անզգայացնող ներարկումները չեն ներթափանցում պլաստացա և չեն վնասում երեխային:
Արգելված է անզգայացումը բարձր ադրենալինով: Նման դեղերն առաջացնում են մկանային խանգարումներ, սպազմ:
Հղի կանանց վիրաբուժական միջամտությունները ցանկացած ժամանակ կատարվում են միայն հրատապ պատճառներով: Ատամների վնասվածքները, բերանի բորբոքային պրոցեսները և մյուս գործողությունները կարող են հետաձգվել մինչև հետծննդաբերական շրջանը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018