Զարմանալի փաստեր երկվորյակների մասին

Ասում են, որ ծնվելիս երվորյակների միջև հատուկ կապ է առաջանում, որ չի անցնում տարիների հետ:

8/27/2016 1293 դիտում ID # 03696886
Բնություն Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1. 2008 թվականին Մեծ Բրիտանացի մի ամուսնական զույգ իմացավ, որ իրենք տարբեր սեռերի երկվորյակներ են, ովքեր բաժանվել էին ծնվելիս։
Երեխաներից յուրաքանչյուրն ընկել է որդեգրած ընտանիք, իսկ տարիներ անց նրանք հանդիպել և ամուսնացել են՝ չկասկածելով, որ իրենք եղբայր և քույր են։ Արդյունքում, նրանք ստիպված էին ամուսնալուծվել դատական կարգով։

2. Երկվորյակները կարող են տարբեր կենսաբանական հայրեր ունենալ։ Սա իսկապես հնարավոր է, սակայն դրա հավանականությունը մեկն է չորս հարյուրից։

3. Կանայք, ովքեր շատ են կանթնամթերք օգտագործում, հակված են երկվորյակներ ունենալ։
Անգամ դիետաներ են մշակվել այն կանանց համար, ովքեր ցանկանում են զույգ ունենալ։

4. Եթե մի մինման տղամարդ-երկվորյակների և միանման կին-երկվորյակների զույգը երեխաներ ունենան, ապա իրավաբանորեն նրանց երեխաները հեռավոր քույր և եղբայր կլինեն, փաստացիորեն հարազատ։
Այսպիսի կապն ունի «Չորրորդական միություն» կամ «Կվարտետային ամուսնություն» անվանումը։

5. 69՝ մեկ կնոջից ծնվող երեխաների հնարավոր առավելագույն քանակն է։ 40 տարեկանում մի ռուս կին ուներ 16 երկվորյակ, 7 եռյակ և 4 քառյակ։

6. Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները լույս աշխարհ են բերել ընդհանուր առմամբ 21 երեխա։ Ներկայումս նրանց սերունդը հաշվվում է մոտ 1500 մարդ։

7. Սերտաճած երկվորյակներ Էնգ և Չանգ Բանկերները ծնվել են 1811 թվականին, մանկությունն անցկացրել են Մեծ Բրիտանիայում, իսկ հետո տեղափոխվել են Թայլանդ։
8. Էրնեստ Հեմինգուեյի մայրը նրան ստիպում էր հագնել քրոջ հագուստը, քանի որ միշտ երազում էր զույգերի մասին։ Հեմինգուեի քրոջ անունը Մարսելինա էր, մայրն էլ իր տղային փաղաքշորեն «Էրնեստինա » էր ասում։

9. Երկվորյակները սկսում են շփվել միմյանց հետ դեռևս մայրական արգանդից։
14-րդ շաբաթից նրանք կարող են ձգվել միմյանց կողմ, իսկ 18-րդ շաբաթում, որպես կանոն, միմյանց ավելի հաճախ են հպվում, քան իրենք իրենց։

10. Որոշ երկվորյակներ իրենց սեփական լեզուն ունեն։
Մեծահասակների բացակայության ժամանակ երեխա երկվորյակների մոտ կարող են սեփական խոսքային մոդելները զարգանալ։ Նրանք միասին ժամանակ են անցկացնում, այդ պատճառով խոսելու պրակտիկայի պակաս չեն զգում, սակայն լեզու սովորելով՝ նրանք մոռանում են իրենց սեփական շփման լեզուն։

11. Բոլոր երկվորյակների 22%-ը ձախլիկ են։ Սովորական մարդկանց մոտ ձախլիկությունն ի հայտ է գալիս միայն 10% մոտ։
Կա տեսություն, ըստ որի ձախլիկությունը սկսում է ի հայտ գալ դեռևս մոր արգանդում։

12. Նիգերիայում միաձու երկվորյակների ծննդի ամենաբարձր ցուցիչն է աշխարհում։
Իսկ ամենաքիչը բազմապտուղ հղիություն նկատվում է ճապոնուհիների մոտ։

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016