Ինչպե՞ս լուծել խոհանոցային որոշ խնդիրներ

12/10/2016 1367 դիտում ID # 04110784
Խոհանոց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Եթե ապուրի կամ եփած մսի մեջ աղ շատ եք ավելացրել, ապա կարող եք ավելացնել կտրտած հում կարտոֆիլ: Երբ ուտեստը պատրաստ կլինի, հանե՛ք կտորները: Կարտոֆիլը ներծծում է աղը:

Եթե ապուրը կամ եփած միսը քաղցր են ստացվել, ավելացրե՛ք աղ:

եթե բանջարեղենը կամ զարդարանքները չափազանց քաղցր են, ապա ավելացրե՛ք 1 թ./գ. խնձորի քացախ:

Չե՞ք կարողանում հիշել` եփած է հավկիթը, թե՞ հում, ուղղակի պտտացրե՛ք այն: Եթե դժվար է պտտվում, ապա այն հում է: Եթե հեշտորեն, ապա` եփած:

Եփած հավկիթն ավելի հեշտ է մաքրվում իր կեղևից, երբ այն գալիս է սենյակային ջերմաստիճանի: Հանե՛ք այն սառնարանից նախաճաշից կես ժամ առաջ:

Թեթև, ճոխ ձվածեղ ստանալու համար հարելիս մի փոքր ջուր ավելացրե՛ք:

Եփելիս մի փոքր քացախ ավելացրե՛ք ջրին. քացախը կկանխի ճաքած կեղևից հավկիթի արտահոսքը ջրի մեջ:

Սոխ մաքրելիս արցունքներից խուսափելու համար կեղևազատե՛ք այն սառը ջրի տակ, կամ սառացրե՛ք սառնարանում կտրատելուց առաջ:

Որպեսզի թարմացնեք փոքր ինչ թոշնած աղցանը, ավելացրե՛ք զանգվածին փոքր քանակությամբ ջրով խառնած լիմոնի հյութ, այնուհետեև 1 ժամ դրեք սառնարան:

Գազար, սիսեռ, բազուկ, եգիպտացորեն եփելիս, ավելացրե՛ք ջրին մի փոքր շաքարավազ: Դա կպահպանի դրանց համը և բուրմունքը:

Եգիպտացորենը, ավելի դեղին երևալու համար, մեկ րոպե գազօջախից վերցնելուց առաջ ավելացրեք 1թ. /գ. լիմոնի հյութ:

Երբեք աղ մի՛ ավելացրեք ջրին եգիպատցորենը եփելիս: Այն միայն կպնդեցնի դրանք:

Պոմիդորը հասունանում է ոչ թե արևի ճառագայթներից, այլ տաքությունից: Պահե՛ք դրանք պոչամասով ներքև. այդպես դրանք ավելի երկար թարմ կմնան:

Եթե միսը եփելիս մոռացել ենք անջատել գազը, կաթը կանհետացնի վառվածի համը:

Ամենալավ տարբերակը սառեցված ձուկը կաթի մեջ տաքացնելն է: Կաթը կոտրում է սառացրած համը և հոտը, տալիս է թարմ բույր:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016