Զանգերի ղողանջը բուժում է մի շարք հոգեկան և հոգեսոմատիկ հիվանդություններ

8/30/2016 2028 դիտում ID # 04700168
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ժամանակակից բժշկությունը եկել է եզրակացության, որ զանգերի ղողանջը բուժում է մի շարք հոգեկան և հոգեսոմատիկ հիվանդություններ: Հնչող ղողանջները, բացի մարդկային ականջին լսելի հաճախականությունից, ճառագայթում են ինչպես ուլտրաձայնային, այնպես էլ ինֆրաձայնային ալիքներ:
Ուշադրություն: Ձայնագրությունը չի կարող փոխանցել ո՛չ ինֆրաձայներ, ո՛չ ուլտրաձայներ (շնորհիվ իր սահմանափակ հաճախականության տիրույթի): Հետևաբար, խոսքը վերաբերում է միայն ղողանջների  ‹‹կենդանի›› հնչյուններին:
Դեռևս XX դարի 70-ական թվականներին շվեդ գիտնականներն առաջինն աշխարհում հայտնաբերեցին, որ արձագանք առաջացնող ուլտրաձայնային ճառագայթում պարունակող զանգերի ղողանջները բառացիորեն հաշված վայրկյանների ընթացքում ոչնչացնում են հիվանդություն պատճառող մանրէները (մասնավորապես, որովայնային տիֆի, հեպատիտի, գրիպի և այլ հիվանդությունների հարուցիչներ):
Վերջերս մի խումբ ռուս գիտնականներ, ակադեմիկոս Ֆ. Շիպունովի ղեկավարությամբ հաստատեցին, որ ղողանջները ‹‹աշխատում են›› ինչպես ուլտրաձայնային տիրույթի էներգիայի աղբյուրներ` դրանով ոչնչացնելով հիվանդածին միջավայրը:
Դրա արդյունքում առաջացող միկրոէլեկտրոնային դաշտը հեռացնում է առողջության համար վտանգավոր իզոտոպները, ինչը մարդու օրգանիզմի վրա երիտասարդացնող ազդեցություն է թողնում: Զարմանալի չէ, որ Եվրոպայում (նաև Ռուսաստանում) երկար դարեր ձգվող համաճարակների ընթացքում օրեր շարունակ զանգերը ղողանջում էին:
Այն, որ զանգերի ղողանջները ոչնչացնում են միկրոբներն ու բակտերիաները, հեռացնում են կրծողներին, Ռուսաստանում վաղուց էր հայտնի: Բայց միայն վերջերս գիտնականները պարզեցին, որ դա տեղի է ունենում հնչող ղողանջից արձակվող անդրաձայնի շնորհիվ: Փոքր չափաբաժնով արձակվող ուլտրաձայնը ներկայումս լայնորեն օգտագործվում է սննդարդյունաբերության, նաև տիեզերագնացության մեջ թռիչքից առաջ տիեզերական ապարատների ախտահանման նպատակով և այլն: Ուլտրաձայնային լայնույթը (ավելի քան 25000 Հց), բուժական նպատակներով խելամտորեն օգտագործելու դեպքում արագացնում է վարակիչ հիվանդությունների բուժումը և բարձրացնում մարդու դիմադրողականությունը:
Գիտնականները հայտնաբերեցին, որ զանգերի ղողանջ կամ երգչախմբային երգ ‹‹լսող›› մանրէների ակտիվությունը ընկնում է մոտ 40 %-ով (գաղտնիքը հնչող ղողանջների ճառագայթող ուլտրաձայների մեջ է): Հայտնի է, որ ժամհարները չեն տառապում մրսածության հետևանքով առաջացող հանդիսացող հիվանդություններով: Շատ հետաքրքիր մի փորձ կատարվեց. ախտածին մանրէներ պարունակող արգանակը տեղադրվեց հնչող ղողանջների ներքո: Արդյունքում մանրէների բազմացումը (դա կարող է դիտվել մանրադիտակով) սկզբում դադարեց, այնուհետև դրանք ամբողջապես ոչնչացան:
Կենսոլորտի շրջանակներում գոյություն ունի Աստծո կողմից ստեղծված ձայնային ոլորտ, որը մարդը վաղուց ի վեր վերածել է աղմուկի ոլորտի ու քաոսի: Հնչյունը բուժիչ է յուրաքանչյուր կենդանի բջջի համար, մինչդեռ աղմուկն այն ոչնչացնում է: Ձայնային ոլորտը զարգացնելու համար էլ հենց ստեղծված է զանգերի ղողանջը: Նրա առկայությամբ զգացվում է բնության սիմֆոնիան, և կյանքը պահպանվում է առավելագույն մակարդակի վրա: Գոյություն ունի որոշակի հնչյունների խումբ, որոնք կազմում են այսպես կոչված գերիշխող յոթերորդ ակորդը: Եթե եկեղեցու զանգերի ղողանջը համապատասխանեցվի դրան, հնչյուններն այնպես ‹‹կսնեն›› մարդուն, որ սննդամթերքի կարիք չի զգացվի:
2003 թ. առաջին անգամ Ռուսաստանի ուռուցքաբանական կլինիկաներից մեկում անցկացվեց եզակի բժշկական սեանս եկեղեցական զանգերի ղողանջների կիրառմամբ: Պարզվեց, որ զանգերի ղողանջի ազդեցությամբ շրջապատող օդում ձևավորվում են իրենց չափերով ատոմից փոքր միկրոտարրեր: Հենց դրանք են մաքրագործող ներգործություն ունենում օդի և կենդանի օրգանիզմների վրա: 
Գաղտնիքն այն է, որ եկեղեցու զանգերն առատորեն ‹‹ճառագայթում են›› բարձր հաճախականությամբ ձայներ (նաև ուլտրաձայներ), որոնք ի զորու են հրաշք գործել: Ուլտրաձայների ճիշտ ‹‹չափաբաժնի›› կիրառմամբ (ընդ որում, դրանք պետք է արձակվեն հենց եկեղեցու զանգերից) մարդու օրգանիզմում մեռնում են մանրէները և քաղցկեղի բջիջները:
Մեծ է զանգի ղողանջի ազդեցությունը նաև մարդու հոգեկան վիճակի վրա: Այն կարող է մարդուն հանել սթրեսային վիճակից, օգնել նրան վերականգնվել նյարդային ծայրահեղ ցնցումներից և վերադառնալ կանոնավոր կյանքի:
Զանգերի ղողանջների ներքո ցանկացած գլխացավ անցնում է: Հայտնի է, որ Յարոսլավլ քաղաքի կանանց մենաստանում լայնորեն կիրառվում է մարմնի ցանկացած ցավոտ տեղը ղողանջներով բուժելու պրակտիկան: Եթե առանձին զանգի ղողանջը եզակի է, ապա զանգակատան մի քանի զանգերի ղողանջները հնչյունների մի ողջ յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում, և հաճախ դժվար է կանխատեսել առանձին սպեկտրների բարդ փոխներգործության ուժը: Դրանց օգտագործմամբ ունկնդիրներին կարելի է համապատասխան հուզական տրամադրություն հաղորդել (դա մասնավորապես կատարում են եկեղեցական ժամհարները` կախված տոնակատարության և երկրպագության բնույթից):
Զանգակատան ղողանջները յուրօրինակ փոքր նվագախումբ են: Բաց տարածքում ղողանջները լսելի են 60 և ավելի կմ հեռավորության վրա (ամենից հեռու տարածվում են մեծ` ավետարանչական զանգերի ղողանջները):
Համապարփակ բուժական նպատակներով հատկապես արդյունավետ են կանոնական զանգերի ղողանջները: Զանգերի ցածր տոնը ավելի բարենպաստ է մարդու համար, քան բարձրը: 

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016