Ի՞նչ անել երակների վարիկոզի դեպքում հղիության ժամանակ:

Վարիկոզը հղիների մոտ ամենատարածված հիվանդությունն է: Ոտքերի այտուցը, ծանրության զգացումը, հոգնածությունը կարող են պատճառ հանդիսանալ երակների վարիկոզ լայնացման:

10/24/2018 2119 դիտում ID # 05072884
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Վարիկոզն առաջանում է այն ժամանակ, երբ արյունը, իջնելով ստորին վերջույթներ և չկարողանալով դուրս գալ այնտեղից, հավաքվում է երակներում: Հավաքված հեղուկը սկսում է սեղմել երակների պատերը՝ դեֆորմացնելով և լայնացնելով նրանց:

Վարիկոզի հիմնական ախտանիշները.

Սկզբնական փուլում նկատվում է ոտքերի այտուցվածություն, հատկապես երեկոյան ժամերին: Առավոտյան ոտքերը հանգիստ են, չկա ոչ մի այտուց, երբեմն էլ գիշերը կարող է նկատվել ցավ կամ քոր: Հետո սկսում են հայտնվել աստղիկներ մաշկի և հոդերի շրջանում:
Հղի կանանց համար սա լուրջ ազդանշան է: Վարիկոզը կարող է նկատվել նաև սեռական շուրթերի վրա: Երկրորդ աստիճանի վարիկոզի դեպքում պահանջվում է անհապաղ մասնագետի միջամտություն, քանի որ հիվանդությունը բավականին լուրջ բարդություններ ունի, և այն կարող է առաջացնել տրոֆիկ խոցեր, թրոմբոֆլեբիտ, արյունահոսություն և այլն:

Ինչպե՞ս լուծել խնդիրը.

Հղի կանանց դեպքում վարիկոզի բուժման հնարավորությունը բավականին նեղ շրջանակ ունի, քանի որ տարբեր դեղերի օգտագործումը կարող է սպառնալ մոր և պտղի առողջությանը կամ կյանքին: Այդ պատճառով մասնագետը կընտրի այն գելը կամ քսուքը, որը Ձեզ անհրաժեշտ է: Գոյություն ունեն հատուկ գուլպաներ, հագուստ, որոնք ոչ միայն ակտիվ միջոց են հիվանդության դեմ պայքարում, այլև կարող են այն կանխարգելել: Ծանր դեպքերում պահանջվում է վիրահատական միջամտություն: Պրոֆիլակտիկ նպատակով հարկ է ուշադրություն դարձնել կոշիկներին: Նրանք պետք է լինեն թեթև, հարմարավետ, չսեղմող: Հարկավոր է վերահսկել քաշը, որի կտրուկ աճը վատ է անդրադառնում երակների և անոթային համակարգի վրա: Վարիկոզով հղիները պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018