Հորմոններ, որ ազդում են ատամների վրա հղիության ընթացքում

Հղիությունն իր ազդեցությունն է թողնում բոլոր օրգան համակարգերի գործունեության վրա, և այն ազդում է հատկապես կալցիումի փոխանակման գործընթացի վրա: Կալցիումն օրգանիզմում ծախսվում է ատամների, ոսկրերի, նյարդային համակարգի և պտղի մկանների ձևավորման վրա: Շատ հաճախ հղի կնոջ օրգանիզմում նկատվում է այդ տարրի պակասություն:

11/20/2018 1262 դիտում ID # 05241851
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մարմնի հորմոնալ փոխանակության թուլացման շնորհիվ թուլանում է նաև իմունային համակարգը, և վարակիչ բակտերիաները բերանի խոռոչում սկսում են ավելի արագ բազմանալ, որն էլ առաջացնում է կարիես, պարոդոնտիտ և գինգիվիտ:
Պտղի օրական կալցիումի քանակը 1200 մգ. է: Եթե նկատվում է այս միկրոէլեմենտի պակաս, ապա աճող պտուղն այն ստանում է մոր օրգանիզմից, հիմնականում նրա ոսկորներից և ատամներից: Այդ իսկ պատճառով անհրաճեշտ է, որ մայրն օգտագործի կալցիում պարունակող մթերքներ՝ կաթ, կաթնաշոռ, պանիր և այլն՝ կալցիումի օրական քանակը լրացնելու համար:
Կալցիումը նշանակվում է բժշկի կողմից՝ ելնելով արյան և ուլտրաձայնային հետազոտության արդյունքներից:
Կալցիումը հակացուցված է, երբ կա ընկերքի նյութափոխանակության խանգարում:

Բուժում

Եթե կան խնդիրներ՝ կապված ատամների և լնդերի հետ, մի՛ վախեցեք բժշկի հետ խորհրդակցելուց: Հարկավոր է բուժել փչացած ատամները, քանի որ դրանք համարվում են ինֆեկցիայի աղբյուր և ազդում են երեխայի զարգացման վրա: Այժմ ժամանակակից ստոմատոլոգիայում կիրառվում են հատուկ անվտանգ անզգայացնող դեղեր՝ նախատեսված հղիների համար: Ատամնաբույժն ընտրում է դեղերը՝ ելնելով հղիության ժամկետից, հիվանդության հատկանիշներից և դեղերի նկատմամբ հղիի զգայունությունից:
Խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում կատարել ռենտգեն հետազոտություն: Բայց եթե անհրաժեշտ է, մի՛ վախեցեք. ժամանակակից ռենտգեն սարքերն ունեն ճառագայթման փոքր դոզա: Ռենտգենի ժամանակ անհրաժեշտ է ծածկել կրծքավանդակը և որովայնը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018