Գիտնականները կվերականգնեն թռչունների տեսակը, որը վերացել էր 170 տարի առաջ

Մեծ Բրիտանիայում փորձեր են արվում կլոնավորելու մի թռչնի տեսակի, որի վերջին նմուշը ապրել է 1844 թ.:

9/10/2016 989 դիտում ID # 05716370
Փաստեր Ինտելեկտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Երբ վերջին անթև թանձրահավը (гагарка) ընկել էր որսորդների ձեռքը Իսլանդիայի հյուսիսային ափերին, Ռուսաստանում թագավորում էր Նիկոլայ Առաջինը, իսկ Փարիզում առաջին անգամ հանդիպեցին Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը: Այդ օրվանից թռչունների այս տեսակին, որոնց չափերը հասնում է միջին պինգվինի չափերին ոչ ոք չի տեսել. Նրանց ոչնչացնում էին իրենց մորթու և մսի համար:
Սակայն աշխարհում դեռևս պահպանվել են թանձրահավերի խրտվիլակներ, մորթիներ, ձվեր և նույնիսկ պահածոյացված ներքին օրգաններ: Revive & Restore կենտրոնի գիտնականների խումբը որոշել է օգտագործել այս նյութերը անթև թանձրահավի ԴՆԹ-ն գտնելու համար և այն տեղադրել այս թռչնի մոտակա «հարազատի» ձվաբջջի մեջ:

Գիտնականները որոշել են կենտրոնացնել իրենց ջանքերը հենց այս թռչնի՝ անթև թանձրահավի վրա, որովհետև սա թռչունների առաջին տեսակն է, որը վերացվել է մարդու կողմից Եվրոպայում: Բնապահպանները գիտեն, թե ինչ դեր է խաղում անթև թանձրահավը Հյուսիսային Ատլանտիկայի էկոհամակարգում: Թռչնատեսակի վերականգնումը կարող է զգալիորեն բարելավել հյուսիսային ծովերում էկոհամակարգի վիճակը, որոնք շրջապատում են Եվրոպան և ԱՄՆ-ի ու Կանադայի արևելյան ափերը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016