Աշխարհի 7 անհավանական կառույցները

Զբոսաշրջիկները, այցելելով ինչ-որ քաղաք, հետաքրքրվում են մշակութային արժեք ունեցող հին շենքերով, բայց նման հետաքրքիր շենքերը նույնպես շատ են հետաքրքրում զբոսաշրջիկներին: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 7 ամենատարօրինակ շինությունները:

12/10/2016 2492 դիտում ID # 06239341
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1. Պարող տուն (Չեխիա, Պրահա)

Այս օֆիսային շենքը հիմնվել է 1990-ական թվականներին, բայց մինչև հիմա համարվում է չեխական հայտնի շինություններից մեկը: Այս շենքի հեղինակներն են ճարտարապետներ Վլադո Միլունիչեն և Ֆրենկ Գերին: Շինությունը իրենից ներկայացնում է 2 գլանաձև աշտարակներ, որոնք կարծես պարում են միմյանց հետ: Քանի որ ամենահայտնի հոլիվուդյան խարեոգրաֆիկ դուետը համարվում են Ջինջեր Ռոջերսը և Ֆրեդ Աստերը, այս պատճառով շենքը ունի նաև կեղծանուն «Ջինջեր և Ֆրեդ»: Թվում է, թե այս շինությունը ամեն վայրկյան կարող է փլուզվել, բայց շինությունը գոյություն ունի արդեն 1 դարից ավել:

2. Խորանարդաձև տուն (Ռոտերդամ, Հոլանդիա)

1970 թվականին Պիտ Բլոմը մտածեց այս 2 խորանարդաձև տները, որոնք հետագայում կառուցվեցին Խելմոնդում: Որոշ ժամանակ անց ճարտարապետին խնդրեցին ինչ-որ հետաքրքիր շինություն Ռոտերդամում, և նա որոշեց իրագործել իր միտքը արդեն 2-րդ անգամ: Շենքի ներքևի մասը իրենից ներկայացնում է հյուրասենյակը, միջնամասում տեղակայված են ննջասենյակները և սանհանգույցը: Շինության վերին մասն էլ օգտագործվում է որպես լրացուցիչ ննջասենյակ կամ հյուրասենյակ:

3. Հյուրանոց Hang Nga (Դալատ, Վիետնամ)

Այս յուրահատուկ հյուրանոցը, որը կառուցվել է 1990 թվականին, ոչ մի ավանդական ճարտարապետության ստանդարտներին չի համապատասխանում: Շինությունը ավելի շուտ նման է ինչ-որ հեքիաթային հերոսի ամրոցի: Հյուրանոցի ոչ մի պատուհան չունի քառակուսու կամ ուղղանկյան տեսք, ամեն մի դետալը պատրաստված է յուրովի: Շատերը հյուրանոցը անվանում են «խրճիթ ծառերի մեջ» կամ «խելագար տուն»: Ուշագրավ է, որ հյուրանոցի տերը Վիետնամի նախագահի աղջիկն է, ով սովորել է ճարտարապետություն Մոսկվայում:

4. Ծուռ տուն (Սոպոտ, Լեհաստան)

Շինության կառուցումը ավարտվել է 2003 թվականի դեկտեմբեր ամսին: Ճարտարապետները ոգեշնչվել են լեհ նկարիչների նկարներից և կառուցել են այս արտասովոր շինությունը: Նայելով շինությանը թվում է, թե մի ժամանակ սա եղել է նորմալ շինություն, բայց որոշ ժամանակ անց սկսել է հալչել: Ավելի ճիշտ, շինությունը հիշեցնում է սյուրռեալիզմը` իր անհավանական ճարտարապետությամբ: Ավելի ուշագրավ է դիտել այս կառույցը գիշերով, երբ շինությունը լուսավորվում է բազմաթիվ լույսերով:

5. Անտառային պարույր (Դարմշտադ, Գերմանիա)

12 հարկանի շինությունը` հիմնված 1998-2000-ական թվականներին, բաղկացած է 105 բնակարաններից: Շինության տանիքում կա այգի, որտեղ աճում են կաղնու, թխկենու և լիմոնի ծառեր: Ինչպես նաև տանիքում կա ռեստորան, որտեղից բացվում է հրաշալի տեսարան: Շինության այս ձևը մտածել է ավստրիացի ճարտարապետ Ֆրիդենսռայխ Խունդերտվասսերը, ով համարվում է ոչ ստանդարտ շինությունների վարպետ: Մի անգամ նա ասել է, որ կարծում է` ուղիղ գծերը դրանք սատանայական գծեր են, այդ պատճաոով նա իր շինությունների մեջ օգտագործում է զանազան ծուռ կոնստրուկցիաներ:

6. Դալիի թանգարան (Ֆիգերաս, Իսպանիա)

Երևի այս շինությունը աշխարհի ամենաարտասովոր շինություններից է: Այս շինության դիզայնով զբաղվել է հայտնի նկարիչ Սալվադոր Դալին: Կառույցի գլխավոր առանձնահատկությունն է հավկիթները, որոնք տեղադրված են շինության տանիքում. հենց այս հավկիթներն է Սալվադոր Դալին համարում կյանքի իմաստը: Շինությունը կառուցվել է 20-րդ դարում: Դալիի թանգարանը բացվել է 1974 թվականին և բացման օրվանից համարվում է զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայր:

7. Ֆերդինան Շեվալի պալատ կամ Իդեալական պալատ (Օտրիվ, Ֆրանսիա)

Յուրահատուկ կառույցը, որը կառուցել է ընդամենը մեկ հոգի, եղել է ոչ թե ճարտարապետ, այլ փոստարար: Կառույցը պատրաստել է Ֆերդինան Շեվալը: Նա 33 տարի է ծախսել այս կառույցի պատրաստման համար (1879-1912թթ.): Ժողովրդի խոսքերով, նրան հաջողվել է կաուցել այս հրաշալի պալատը, որովհետև ունեցել է մեծ ցանկություն և կամքի ուժ: Շինությունը զարդարված է աշտարակներով և շատրվաններով: Շինությունը համարվում է միամիտ ճարտարապետության նմուշ:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016