Ի՞նչ արժեն միլիոնատերերի ամուսնալուծությունները

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ամուսնալուծությունների մի ցուցակ:

8/21/2016 1862 դիտում ID # 06810913
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հարուստները նույնպես լալիս են: Լալիս են և վճարում: Միլիարդատերերի ընտանիքներում, ինչպես սովորական մարդկանց դեպքում, նույնպես ամուսնալուծություններ են լինում: Դրանից հետո ամուսինը պետք է կնոջը փոխհատուցում վճարի: Եվ քանի որ այդպիսի հարուստների ունեցվածքը մեղմ ասած շատ մեծ է, ապա փոխհատուցումից հետո կինը, երեխաները և թոռները դեռ երկար կվայելեն այդ հարստությունը:

Ֆրենկ և Ջեմի Մաքորթ

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2011 թ., փոխհատուցման չափը՝ 130 մլն դոլար:
Ամերիկացի բիզնեսմեն, գրող և «Los Angeles Dodgers»-ի սեփականատեր Ֆրենկ Մաքորթը հայտնի է նաև իր աղմկահարույց ամուսնալուծությամբ: 1979 թ.-ին ամուսնացած զույգի և նրանց չորս որդիների հարաբերությունները հովվերգություն էին հիշեցնում: Սակայն ամուսնալուծության գործընթացի ժամանակ հայտնի է դարձել Ֆրենկի բազմաթիվ դավաճանությունների մասին: Արդյունքում նա համաձայնել է կնոջը վճարել վերջինիս փաստաբանի կողմից առաջարկված գումարը՝ 130 մլն դոլար, ինչի համար Ֆրենկը ստիպված է եղել վաճառել իր սիրելի բասկետբոլային ակումբը:

Նիլ Դայմոնդ և Մարսիա Մերֆի

Ամուսնալուծության տարեթիվը՝ 1994 թ., փոխհատուցման չափը՝ 150 մլն դոլար:
Ամերիկացի ճանաչված երգիչ Նիլ Դայմոնդը մեզ հայտնի է հիմնականում «Girl, You’ll Be a Woman Soon» երգով, որը նա գրել է 1967 թ.-ին և Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմում երգել է «Urge Overkill» խումբը: Երբ Դայմոնդն ու Մերֆին 25 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվեցին, երգչի նախկին կնոջն անցավ նրա ունեցվածքի ուղիղ կեսը, որն այն ժամանակ գնահատվում էր 300 մլն դոլար: Գումարը, սակայն, Նիլին այնքան էլ չվհատեցրեց: Մի անգամ նանույնիսկ ասել է.
- Կինս արժանի էր յուրաքանչյուր պեննիին:
Նշենք, որ նրանք ամուսնացել էին Նիլի հայտնի դառնալուց և տարեկան 14 մլն դոլար վաստակելուց դեռևս շատ առաջ:

Սամատուր Լի Կին Կան և Ֆլորենս Ցանգ Չիու Վինգ

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2008 թ., փոխհատուցման չափը՝ 154 մլն դոլար:
​​​​​​​Երբ Սամատուր Լի Կին կանը՝ Հոնկոնգի միլիարդատիրոջ՝ Սամուել Տակ Լիի որդին, ով հարստություն էր դիզել անշարժ գույքի առք ու վաճառքի շնորհիվ, ամուսնալուծվեց կնոջից՝ Ֆլորենս Ցանգից, նրանց ամուսնալուծությունն Ասիայի ամենաաղմկոտ ընտանեկան սկանդալը դարձավ: Նա ստիպված էր կնոջը վճարել 1,2 մլրդ հոնկոնգյան դոլար կամ 154 մլն ԱՄՆ դոլար՝ ներառյալ Հոնկոնգի և Լոնդոնի մասնավոր սեփականությունները, բանկային հաշիվներն ու այլ ակտիվներ: Սա Հոնկոնգում ամուսնալուծության համար ռեկորդային ցուցանիշ էր: Սամատուրի և Ֆլորենսի ամուսնական կյանքը տևեց 8 տարի՝ 2000-ից 2008 թթ.: Նրանք երեխաներ չունեին և նշում էին, որ դա ամուսնալուծության հիմնական պատճառն է եղել:

Բորիս Բերեզովսկի և Գալինա Բեշարովա

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2011 թ., փոխհատուցման չափը՝ 160 մլն դոլարից 350 մլն դոլար:
Բորիս Բերեզովսկին երկրորդ կնոջ՝ Գալինայի հետ ամուսնացել է 1991 թ.-ին: Նրանք ունեցել են երկու երեխա: Դատական փորձաքննության արդյունքում 2011 թ.-ին Գալինային հաջողվել է նախկին ամուսնուց պահանջել մոտ 220 մլն ֆունտ (350 մլն դոլար): Սակայն ընկերների հետ զրույցներում նա մինչ Բերեզովսկու մահը պնդում էր, որ ոչինչ չի ստացել:

Մայքլ և Խուանիտա Ջորդան

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2007թ., փոխհատուցման չափը՝ 168 մլն դոլար:
​​​​​​​Մայքլ Ջորդանն, ում նույնիսկ կարիերայի ավարտից 10 տարի հետո հաջողվում է տարեկան մոտ 80 մլն դոլար վաստակել, ամուսնացած է եղել մոտ 17 տարի: Առաջին անգամ Խուանիտա Ջորդանն ամուսնալուծության հայտ է ներկայացրել 2002 թ.-ին, բայց շուտով հայտնի է դարձել, որ զույգը հաշտվել է: Սակայն հաշտությունը երկար չի տևել: 2006 թ.-ին կողմերը փոխադարձ համաձայնությամբ չեղյալ են հայտարարել ամուսնությունը: Խուանիտան ստացել է 168 մլն դոլար:

Մայքլ և Մայա Պոլսկի

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2006 թ., փոխհատուցման չափը՝ 184 մլն դոլար:
Ծնունդով ԽՍՀՄ-ից՝ Մայքլ և Մայա Պոլսկիները ծանոթացել և ամուսնացել են 1970-ականների սկզբին, Կիևում: Երբ 1976 թ.ամուսինները մեկնել են ԱՄՆ, նրանց ունեցվածքը սահմանափակվում էր 4 ճամպրուկով և 500 դոլարով: Սակայն շուտով բախտը ժպտում է նրանց: 1980-ականների կեսերին Մայքլը ստեղծում է «SkyGen Energy» ընկերությունը, որն ԱՄՆ-ի էլեկտրաէներգիա արտադրող ամենամեծ անկախ ընկերությունն էր: Մայան սկզբում տնային տնտեսուհի էր, իսկ հետագայում պատկերասրահ է բացում: Նրանք ամուսնալուծվել են ԱՄՆ տեղափոխվելուց 30 տարի անց: 2006 թ.-ի հոկտեմբերին դատարանի որոշմամբ Մայան 176 մլն դոլար է ստանում, սակայն ավելի ուշ, դատավորը, հաշվի առնելով մինչ այդ չդիտարկված ունեցվածքը, նկարներն ու թանկարժեք իրերը, հատուցվող գումարն ավելացրել է մինչև 184 մլն-ի:

Ռոման և Իրինա Աբրամովիչ

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2007թ., փոխհատուցման չափը՝ 300 մլն դոլար:
Իրինա Մալանդինայի հետ ամուսնության 16 տարիների ընթացքում Ռոման Աբրամովիչը «Ույուտ» կոոպերատիվի տնօրենից վերածվել է նավթի վաճառքով զբաղվող գործարարի, «Սիբնեվթի», «Եվրազա» ընկերությունների սեփականատիրոջ, արվեստի գործերի կոլեկցիոների, Չուկոտկայի մարզպետի և անգլիական «Chelsea» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ: Այժմ նա ռուսական «Forbes» ամսագրի միլիարդատերերի ցուցակում 13-րդ տեղն է զբաղեցնում: Այդ ժամանակի ընթացքում Իրինան թողել է բորտուղեկցորդուհու աշխատանքը և 5 երեխա ունեցել: Ամուսնալուծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սկսել են լուրեր պտտվել Աբրամովիչի և Դարյա Ժուկովայի սիրավեպի մասին: Այժմ Աբրամովիչը Դարիայի հետ երկու երեխա ունի՝ տղա և աղջիկ, սակայն նա այդպես էլ կարգավիճակն «ամուսնալուծվածից» «ամուսնացածի» չի փոխել:

Ռոբերտ Ջոնսոն և Շեյլա Քրամփ

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2002 թ., փոխհատուցման չափը՝ 400 մլն դոլար:
Լրատվական մագնատ Ռոբերտ Ջոնսոնն առաջին միլիարդատեր աֆրոամերիկացին է, ով ընդգրկվել է «Forbes» ամսագրի 2000 թ.-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում: «Black Entertainment» կաբելային հեռուստատեսության համահիմնադիրը հաջողության հասնելու համար երկար ճանապարհ է անցել, իսկ կինը՝ Շեյլա Քրամփը միշտ սատարել ու օգնել է նրան: Ամուսինների համատեղ կյանքը 33 տարի է տևել: Ամուսնալուծությունից հետո 400 մլն դոլար ստանալով՝ Շեյլան ոչ միայն միլիոնատեր է դառել, այլև առաջին աֆրոամերիկացի կինն է, ով երեք պրոֆեսիոնալ սպորտային ակումբների՝ «Washington Capitals» հոկեյի ակումբի և «Washington Wizard», «Washington Capitals» բասկետբոլային ակումբների սեփականատերն է: Զարմանալի պատահականությամբ՝ Շեյլան այժմ այն դատավորի կինն է, ով զբաղվում էր նրանց ամուսնալուծության գործով:

Մել և Ռոբին Գիբսոն

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2009-2011թթ., փոխհատուցման չափը՝ 425 մլն դոլար:
Գիբսոն ամուսինները բաժանվեցին 31 տարի համատեղ կյանքից հետո: Ռոբինը վերադարձրեց օրիորդական ազգանունը` Մուր և ստացավ 7 երեխաների խնամակալության իրավունքը: Սակայն 425 մլն դոլարով ամեն ինչ չավարտվեց: Բացի այդ Մելը ստիպված է մինչև կյանքի վերջն իր երեխաների մորը վճարել ապագա ֆիլմերից ստացված հոնորարի կեսը: Մուրին է անցել նաև սեփականության մի մասը, մասնավորապես՝ Կալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքի 22,5 մլն դոլար արժողությամբ երկու առանձնատները:

Քրեյգ և Ուենդի Մաքոյ

Ամուսնալուծության տարեթիվը՝ 1998 թ., փոխհատուցման չափը՝ 460 մլն դոլար:
Քրեյգ Մաքոյին անվանում են բջջային առաջնամարտիկ: Նա դեռևս 1980-ականներին մտավ բջջային բիզնեսի ասպարեզ, երբ փորձագետները միաձայն պնդում էին, որ այդ կապը մասսայականություն չի վայելի: Սակայն Մաքոյը չլսեց նրանց և ստեղծեց «McCaw Cellular» ընկերությունը: 10 տարի անց՝ 1994 թ.-ին, «AT&T» ընկերությունը ձեռք բերեց 11,5 մլրդ դոլարով: Նրա կինը՝ Ուենդին, չափազանց ուրախ էր ամուսնու ֆինանսական հաջողությունների համար, քանի որ ամուսնալուծությունից հետո ունեցվածքի կեսը ստացավ որպես փոխհատուցում: Մաքոյը Ուենդիին հանդիպել էր դեռ ուսանողական տարիներին, երբ սովորում էր Սթրեդֆորդի համալսարանում: Նրանք միասին են ապրել 21 տարի: Քրեյգի պնդմամբ՝ ամուսնալուծության պատճառը բնավորությունների խիստ տարբեր լինելն էր:

Սթիվ և Էլեյն Վին

Ամուսնալուծության տարեթիվը՝ 2010 թ., փոխհատուցման չափը՝ 750 մլն դոլար:
Ամերիկյան մոլախաղային մագնատ Սթիվ Վինի և կնոջ՝ Էլեյնի ռոմանտիկ սիրո պատմությունը բավականին գեղեցիկ է սկսվել: Երիտասարդ զույգը հանդիպում էր դեռևս քոլեջի տարիներին: Սթիվը կուրսի ամենախելացի ուսանողն էր, իսկ Էլեյնը՝ գեղեցկության թագուհին: 1963 թ.-ին նրանք ամուսնացել են: Սակայն քսան տարի անց՝ 1986-ին ամուսնալուծվել: Հինգ տարի անց նրանք կրկին ամուսնացել են, սակայն այս ամուսնությունը նույնպես երկար չի տևել: Նրանք կրկին ամուսնալաուծվել են 2010 թ.: Չնայած բոլոր դժվարություններին` Էլեյն Վինը «Wynn Resort» ընկերությունում մեծ դեր ուներ և հանդիսանում էր տնօրենների խորհրդի անդամ: Այժմ Էլեյնի ունեցվածքը գնահատվում է 1,7 մլրդ դոլար: Նա «Forbes» ամսագրի ունևորների ցուցակում 882-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Ալեք և Ջոսլին Վիլդենշտեյն

Ամուսնալուծության տարեթիվը՝ 1997-1999 թ., փոխհատուցման չափը՝ 2,5 մլրդ դոլար և 13 տարվա ընթացքում տարեկան 100 մլն դոլար:
Մինչ 1997 թ. Վիլդենշտեյն ազգանունը հայտնի էր արվեստի գործերի կոլեկցիոներների նեղ շրջանում: Քսաներորդ դարի ողջ ընթացքում «Wildenstein & Co»-ն համարվում էր աշխարհի ամենահաջողակ և ամենաազդեցիկ արտ-դիլեր ընկերությունը: Սակայն շուտով վրա հասավ Ալեքի և նրա կնոջ՝ Ջոսլինի ամուսնալուծությունը: Վերջինս փորձում էր 30 պլաստիկ վիրահատությունների շնորհիվ կատու-կնոջ վերածվել: Այս ընթացքում Վիլդենշտեյնների մասին սկսեցին խոսել ոչ միայն ֆրանսիական արվեստի իսկական սիրահարները, այլև ամերիկյան թոք-շոուի հեռուստադիտողը, որտեղ Ջոսլինը հաճախ էր հյուրընկալվում: 2008 թ.-ին 68 տարեկան հասակում Վիլդենշտեյնը մահացավ, իսկ նրա նախկին կինը շարունակում է շքեղ կյանք վարել: Նրա հեռախոսային հաշիվները տարեկան մոտ 60 000 դոլար են կազմում, իսկ ուտելիքի վրա ծախսում է տարեկան 547 000 դոլար:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016