Ծննդաբերությունը հետույքային առաջադրության ժամանակ

Նորմայում պտղի դիրքը արգանդի խոռոչում պետք է լինի գլխային, այսինքն՝ գլուխը դեպի ցած: Այն առաջինն է անցնում ծննդաբերական ուղիով, լայնացնում և նպաստում հեշտ ծննդաբերությանը: Բայց դա միշտ չէ, որ այդպես է: Բոլոր կանանց 3-4% դեպքերում պտուղը գտնվում է արգանդի խորքում, հակառակ ձևով, այսպես կոչված՝ «հետույքային» առաջադրությամբ:

12/21/2018 1608 դիտում ID # 07189689
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ծննդաբերությունը կարող է ընթանալ նորմալ, բայց երբեմն էլ առաջանում են բարդություններ, որոնք կարող են անբարենպաստ լինել մոր և պտղի համար:

Հետույքային առաջադրության հնարավոր պատճառները.

- գերջրությունը (երբ պտղաջրերի քանակը նորմայից բարձր է, որն էլ նպաստում է պտղի ակտիվ շարժունակությանը, արդյունքում պտուղը շատ հեշտ կարող է դիրքը փոխել), բազմապտուղ հղիությունը,
- նեղ կոնքը (պտղի գլուխի և կոնքի չափերի անհամապատասխանությունն է), առաջադիր ընկերքը (այն արգելում է պտղի շարժման և ծննդաբերական ուղիով անցմանը), պտղի զարգացման անոմալիաները և այլն,
- սակավաջրությունը և արգանդի անոմալիաները: Այս դեպքում սահմանափակվում է պտղի շարժունակությունը արգանդի խոռոչում,
- Արգանդի ցածր տոնուսը: Արգանդի պատերի կծկողականության նվազման դեպքում պտուղը դիրքը շտկելու հնարավորություն չի ունենում:

Հետույքային առաջադրության տեսակները.

Տարբերում ենք հետույքային առաջադրության հետևյալ տեսակները.
- հետույքային (առաջինը ծնվում է հետույքը, իսկ ոտքերը ծնվում է մարմնի հետ),
- ոտքային (առաջադրված են պտղի ոտքերը),
- խառը (երբ հետույքի հետ առաջադրված է լինում նաև վերջույթներից որևէ մեկը):
Ոտքային առաջադրությունը կարող է ձևավորվել ծննդաբերության ժամանակ: Հետույքային առաջադրությունը հանդիպում է հղիների 30-33% -ի մոտ: Շատ հազվադեպ՝ 0,3% -դեպքերում, հանդիպում է խառը ձևը, երբ առաջադրված է ձեռքը ոտքի հետ միասին:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018