Տիբեթցիները Մարսի բնակիչների ժառանգնե՞րն են

Գիտնականները չեն կարողացել պարզել, թե ինչու է անարդյունավետ տարածքը բնակեցվել փարավոնների ժամանակաշրջանից առաջ, և ինչ ձևով են ի հայտ եկել տիբեթցիների գենետիկական առանձնահատկությունները՝ մոլորակի այլ բնակիչների հետ համեմատած:

8/30/2016 1766 դիտում ID # 08914486
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Չինաստանի, Դանիայի և Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ EPAS1 գենի տարբերակներից մեկը թույլ է տալիս տիբեթցիներին, որոնք ապրում են ծովի մակարդակից 4000 մ բարձրության վրա, և որտեղ թթվածինը պակաս է մոտ 40%-ով, հրաշալի զգալ իրենց այնտեղ, որտեղ ուրիշները կարող են մի կերպ գոյատևել: Ընդ որում՝ նման ֆենոմենալ առանձնահատկությամբ օժտված են Տիբեթյան լեռների բնակիչների գրեթե 90%-ը: Բացի այդ, հնագիտական հայտնագործությունները ցույց են տվել, որ տիբեթյան քաղաքակրթությունը 11 000 տարեկան է, որը կարելի է համարել ամենահինն աշխարհում:

Գիտնականների կարծիքով Տիբեթի ժողովուրդը մարսիացիների ժառանգներն են, որոնք լքել են իրենց կործանվող մոլորակը և տեղավորվել են այնտեղ, որտեղ իրենց համար հարմարավետ է, այսինքն՝ նոսր մթնոլորտային և ցածր ջերմաստիճանային տարածքում: Դրանով էլ բացատրվում են տիբեթցիների գենետիկական (ավելի քան 30) և մտավոր տարբերությունները, որոնք համարվում են հոգևոր մարդկության ստանդարտի կրողը:
Այդ իսկ պատճառով հնարավոր է՝ նրանց շնորհիվ մեզ է հասել մարսիական քաղաքակրթության փիլիսոփայական տեսակետերի համակարգը: Հնարավոր է նաև, որ Տիբեթը թաքցնում է նաև մարսիացիների արխիվը, ինչպես նաև նրանց տեխնիկայի օրինակները. այդ իսկ պատճառով, նրանցով հետաքրքրվում են ոչ միայն քաղաքացիական գիտնականները, այլ նաև՝ զինվորականները:

Հայտնի է, որ վերջին տարիներին Կաթոլիկական եկեղեցու առաջնորդները բազմիցս ելույթ են ունեցել այն մասին, որ հնարավոր է Երկիրը միակ վայրը չէ, որտեղ կարող են բնակվել բանական էակներ, և որ դա չի հակադարձում քրիստոնեության մտքին: Ընդ որում՝ Վատիկանից՝ Հռոմի Պապի նստավայրից, մեկ անգամ չէ, որ մամուլին հասել են քննարկումներ այլմոլորակայինների վերաբերյալ:
Աշխարհի ամենատարածված կրոնի եպիսկոպոսների նման հետաքրքրությունը չէր կարող չզարմացնել, նամանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, թե անցյալում որքան գիտնականներ են ընկել ինկվիզիցիայի ձեռքը նման հայացքների համար:

Այս առումով հետաքրքրություն կարող է առաջացնել այն փաստը, որ Իտալիայում զարգացում է ապրել Վատիկանի ռադիոյի և Չեզանոյի ու Լա Ստորտայի (որտեղ տեղադրված են նրա նախկին ալեհավաքները) բնակիչների միջև պատերազմը: Փորձագետների կարծիքով Վատիկանի ռադիոն եթեր դուրս գալու համար օգտագործում է հզոր էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք բառիս բուն իմաստով շարքից դուրս են բերում ողջ էլեկտրասարքավորումները մոտ 12 կմ շառավղով:
 Այս փաստերը, Վատիկանի եպիսկոպոսների խոսակցությունների հետ համատեղ, հիմք են հանդիսանում հետաքրքրիր ենթադրությունների համար: Օրինակ՝ ինչո՞ւ է ինտերնետի ծաղկման ժամանակաշրջանում անհրաժեշտ եկեղեցական ռադիոհաղորդիչների հզորության մեծացումը: Միգուցե այն անհրաժեշտ է այլմոլորակայինների՞ն ազդանշան հաղորդելու համար: Դեռ այդ հարցերի պատասխանները չկան, և հույս ունենք, որ Երկրի ղեկավարները կբացահայտեն այն գաղտնիքը, որը խնամքով թաքցնում են սովորական մահկանացուներից:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016