La Tomatina` իսպանական տոն

9/4/2016 1651 դիտում ID # 08926184
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Արդեն շուրջ 70 տարվա ընթացքում, ամեն տարի՝ օգոստոս ամսվա վերջին չորեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 10-ից, իսպանական Բունյոլ քաղաքում սկսվում է իսկական խելահեղություն, իսկ ավելի ստույգ՝ համաշխարահին ճանաչում ունեցող La Tomatina տոնը:

Տոնը ստեղծվել է անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն այնքան ճանաչված է, որ դրա անցկացման օրերը Բունյոլ քաղաքի 9000 բնակիչներին միանում են նաև 40000 զբոսաշրջիկներ, որոնք հատուկ ամառվա վերջ գալիս են այստեղ` մասնակցելու 100 տոննա տոմատի ոչնչացմանը:

Ականատեսների պատմածով` առաջին տոմատային «մարտը» տեղի էր ունեցել քաղաքի սուրբ հովանավոր Լուի Բերտրանային նվիրված օրը: Երիտասարդ տղաների մի խումբ սկսեցին հրմշտել շքերթի մասնակիցներին և խանգարել նրանց: Այդ ժամանակ երթի մասնակիցները սկսեցին լոլիկներով հարվածել անկարգներին, լավ է՝ վաճառասեղանները հենց փողոցներում էին տեղադրված: Իսկ հաջորդ օրը այսպես ասած «մատչ-ռևանշ» տեղի ունեցավ, որին ստիպված էիր միանալ նույնիսկ օրենքի պահապանները կռվարարներին բաժանելու համար:

Ժամանակի ընթացքում բոլոր վիրավորանքները մոռացվեցին, և քաղաքացիները անհամբեր սպասում եին Սուրբ Բերտրանայի օրվան: Իշխանությունն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել տոմատային խելահեղությունը: Բայց տարիներ անց, տեսնելով, թե որքան զբոսաշրջիկ է միանում այս փառատոնին և ինչ եկամտի աբյուր է դառնում La Tomatina-ն, 1980 թվականից քաղաքապետարանը իր վրա է ստանձնել տոնի կազմակերպումը:

Եթե ցանկանում եք մասնակցել այս տոնին, դուք պետք է իմանաք մի քանի կանոն`
— Չի կարելի պատռել մյուս մասնակիցների շորերը:
— Կարելի է նետել միայն նախօրոք ճզմված լոլիկները:
— Ամեն մասնակիցը կռվում է իր համար, մասնակիցներին չի թույլատրվում խմբավորվել:
— Համապատասխան նշանից հետո լոլիկ նետելը չի թույլատրվում, այլ դեպքում դա որպես խուլիգանություն կդիտարկվի:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016