Գիտնականները պարզել են, թե ինչպես են կատուները երկարացնում մեր կյանքը

Անհերքելի ապացույցներ, որ կատուները ոչ միայն ֆոտոգենիկ են, այլ նաև օգտակար մեր առողջությանը:

9/1/2016 2564 դիտում ID # 09764663
Փաստեր Ժամանց Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Կատուների մլավոցը նպաստում է վերքերի բուժմանը:

Չնայած նրան, որ գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչպես է այդ ձայնը ծնվում, բոլորս էլ գիտենք, որ կատուները մլավում են: Այդ ձայնը ինչ-որ կերպ դրական ազդեցություն է ունենում մարդկանց վերականգնվելու կարողության վրա:
Կատուների մլավոցը գտնվում է հատուկ թերապևտիկ դիապազոնում: Նրանք միջինում մլավում են 25-150 Հց հաճախականությամբ: Կատվի մկաններն ու ոսկորները լավագույնը վերականգնվում են հենց այս հաճախականության դեպքում, որը համապատասխանում է նաև մարդկանց: Բժշկական տեսանկյունից մլավոցները գտնվում են թերապեվտիկ դիապազոնում (25-150 Հց):
Այս փաստի մասին շատ հետազոտություններ են արվել և, պարզվել է, որ կատվի մլավոցով կարելի է բուժել կոտրվածքներ, վերականգնել վնասված մկանները և նույնիսկ ազատվել հևոցից:

Կատուներն օգնում են ազատվել նաև սթրեսից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կատու ունեցող մարդիկ, միջինում ավելի քիչ սթրեսի ախտանշաններ ունեն: Երկրորդ տեղում են շուն ունեցողները: Ամենից շատ սթրեսի հակված են այն մարդիկ, ովքեր չունեն կենդանիներ: 

Կատուները կարող են նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը 40%- ով:

Միննեսոտա Համալսարանի գիտնականները պարզել են, որ տանը կատվի առկայությունը կարող է օգտակար լինել սրտի համար: Հետազոտության արդյունքում նրանք պարզել են, որ կատու չունեցող մարդիկ 40% ավելի հաճախ են սրտի կաթված ունենում: Բայց ի՞նչն է դրա պատճառը: Նրանք պատասխանում են, որ ամենախելամիտ բացատրությունն այն է, որ կատուները օգնում են ազատվել սթրեսից և այդպիսով նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016