Սուրբ Պողոս հիվանդանոցը Բարսելոնայում

Այս հիվանդանոցում քեզ թագավորական տոհմի ներկայացուցիչ ես զգում:

8/22/2016 1005 դիտում ID # 10614875
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Սուրբ Պողոս հիվանդանոցային համալիրը Բարսելոնայում կառուցվել է կատալոնացի մոդերնիստ ճարտարապետ Լուիս Դոմենեկայի Մոնտաներայի նախագծով: Իր յուրահատուկ ճարտարպետական լուծումների և գեղեցկության շնորհիվ գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հիվանդանոցի առաստաղը

Սուրբ Պողոս հիվանդանոցը կառուցվել է 11-րդ դարում: Այն ժամանակ հիվանդանոցը նախատեսված էր ուխտավորների համար որպես հյուրատուն: 1401թ. այն միավորվեց ևս 6 շինություններ և վերածվեց հիվանդանոցի:
19-րդ դարում, քաղաքի ընդարձակման և բժշկությանը ներկայացված պահանջների խստացման հետևանքով, այն վերականգնելու կարիք առաջացավ:

Սուրբ Լեոպոլդի մասնաշենքը

Պաու Գիլայի սալիկապատ առաստաղը

Վարչական մասի աստիճաններից մեկը

1902 թ. ֆինանսիստ Պաու Գիլան տրամադրում է անհրաժեշտ գումարը վերակառուցման աշխատանքների համար: Նրա կամքի համաձայն՝ հիվանդանոցը պետք է իր անունը կրեր և համապատասխաներ այն ժամանակների լավագույն ճարտարապետական և տեխնոլոգիական լուծումներին:
Հիվանդանոցի ճակատային մասը  
Մասնաշենքերի գեղեցիկ տանիքները

Վարչական շենքի ինտերիերը  

Հիվանդանոցը գտնվում է Բարսելոնայի հյուսիսային մասում՝ Աշյամպլի թաղամասում: Հին   մասնաշենքը, որտեղ 1926 թ. մահացել է Գաուդին, այժմ պատկանում է Կատալոնիայի պետական գրադարանի բժշկական ֆակուլտետին:
Հսկայական միջանցքերը.

Վարչական մասնադահլիճը    

Շինարարական աշխատանքները տևել են 1902-1912թթ.: Լուիս Դոմենեկայի Մոնտաներայի մոդերն ոճի մտահղացումները ժամանակից առաջ են անցել: Հիվանդանոցը մի մեծ համալիր է, որը
կազմված է այգում տեղակայված 30 մասնաշենքերից:
Հիվանդանոցի արտաքին և ներքին տեսքը, Սուրբ Պողոս հիվանդանոցի մատուռը  

Կենտրոնական մուտքից ներս մտնելով՝ հայտնվում ես վարչական մասում, որի տանիքը հսկա
գմբեթ է: Արտաքինի դիզայնը նման է եկեղեցու, դա պատահական չէ: Այդպես հարգանքի տուրք է մատուցվում քրիստոնեական ավանդույթներին: Հետևի մասում վիրահատարանների մասնաշենքն է: Այն մյուս բաժանմունքների հետ կապված է թունելների համակարգով, ինչի շնորհիվ հիվանդին  շատ արագ են տեղափոխում հիվանդասենյակ:
Բազմագույն խճանկար   

Մոդերն ոճի և դեկորատիվ տարրերի բազմազանության համադրություն: 
Հիվանդանոցի տարածքի ամենավերջում տեղակայված է կլուատրը՝ կամարաձև զբոսասրահը, որը կառուցել է ճարտարապետի որդին՝ Պերե Դոմենիկը: Մասնաշենքը երեք մասից է բաղկացած, որոնք միացված են փոքր փակ կամրջակներով: Այն հիվանդանոցի անձնակազմի սպասարկման գոտին է: Այստեղ են գտնվում խոհանոցը, դեղատունը, որպես բուժքույր աշխատող միանձնուհիների սենյակները:

Սուրբ Պողոս հիվանդանոցի ճարտարապետությունը

1991 թ. հիվանդանոցը Կատալոնիայի իշխանությունների կողմից պարգևատրվել է սբ. Գեորգիի   խաչով: 1997 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, իսկ 2001 թ. նշել իր գոյության 600-ամյակը: 2003թ. հին մասնաշենքերից հյուսիս ավելացվել են նոր մասնաշենքեր: Հիվանդանոցը գործում էր մինչ 2009 թ. հունիսը, որից հետո փակվել է ՄԱԿ-ին կից մշակութային կենտրոնի և թանգարանի վերածվելու համար:

Այս ժողովուրդները երբեք չեն համբուրվում

Գիտնականների պնդմամբ՝ համբույրը ռեֆլեքս չէ: Երեխաները համբուրվել չգիտեն: Այդ պատճառով համբուրվել պետք է սովորել կամ չսովորել:
Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնց բնակիչերը չգիտեն, թե ինչ է համբույրը:
10-րդ հորիզոնական.
Բանգլադեշի արևելքում գտնվող Չիտագոնգ քաղաքի բարձունքներում ապրող ցեղերը նույնիսկ համբույրը բնութագրող բառեր չունեն: Դրա փոխարեն նրանք ասում են. «հոտոտիր ինձ»:

9-րդ հորիզոնական. Կուկի գրությունների համաձայն՝ Նոր Զելանդիայի աբորիգենները հանդիպման ժամանակ միմյանց ծածկում էին ծածկոցներով և քթերնիրարքսում, ընթացքում խոզերի նման մրթմրթում և օդն ուժեղներ սքաշում:
8-րդ հորիզոնական. Սանտա Մարիա կղզու բնիկ ցեղերը հանդիպելիս հոտոտում և քթերը քսում են միմյանց:
7-րդ հորիզոնական.
Ֆիլիպինների Ֆուգա կղզու բնակիչները, պապուասներն ութ ասմանացիները միմյանց ողջունելիս քթի կամ գլխի վերևում ինչ-որ հաճելի բույր ունեցող առարկա են պահում:
6-րդ հորիզոնական.
Հնդկական օվկիանոսի Սոմալիի մերձափնյա շրջանում գտնվող Սոկոտրա կղզու բնակիչները ողջունելիս համբուրում են միմյանց ուսերը:
5-րդ հորիզոնական.
Տոնգակամ, ինչպես դրանք նաև անվանում են, Բարեկամության կղզիներում բռնում են ընկերոջ  ձեռքն ու դրանով տրորում իրենց քիթն ու բերանը:
4-րդ հորիզոնական.
 Թագավորական կղզիներում միմյանց ողջունողները կրկին քիթը քսում են միմյանց քթերին:

3-րդ հորիզոնական.
Բիրմացիների լեզվում ողջույնը կոչվում է «nomtschi», որը թարգմանաբար նշանակում է «հոտոտել» («nom»` բույր, «tschi»՝ ներշնչել):
2-րդ հորիզոնական. 
Չինացիները բարեկամաբար ողջունում են միմյանց՝ դիպչելով իրենց քթերով, մոտավորապես այնպես, ինչպես մեր աղջիկներն են ձևացնում, թե համբուրվում են:
1-ին հորիզոնական.
Ճապոնիայում մարդկանց ներկայությամբ համբուրվելն անպատեհ է համարվում: Հենց այդ պատճառով ճապոնական ֆիլմերում համբույրի տեսարաններ գրեթե չկան: Այն, ինչ աշխարհում հայտնի է ճապոնական համբույր անվամբ, իրականացվում է այսպես. կանգնեք միմյանցից մեկ քայլ հեռավորության վրա, առաջ թեքվեք և շուրթերն առաջ բերելով՝ դիպեք միմյանց շուրթերին: Ընդ որում, բերանը ոչ մի դեպքում չի կարելի բացել:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016