Մեքենաներ, որ վարում են միլիարդատերերը

Ի՞նչ մեքենա կցանկանայիք ձեռք բերել, եթե ունենայիք միլիարդավոր դոլարների ակտիվներ:

6/4/2017 2340 դիտում ID # 12948855
Փաստեր Ժամանց Ավտոաշխարհ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ըստ Forbes-ի տվյալների աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Կառլոս Սլիմ Հելուն, վարում է Bentley Continental Flying Spur՝ մոտ $300 000 արժողությամբ:

Մուկեշ Ամբանին, ով հանդիսանում է Հնդկաստանի ամենահարուստ մարդը, ունի Maybach 62 դասի մեքենա:

«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը վարում է Porsche 959 Coupe: Այս մոդելից արդեն ստեղծվել է մոտ 230 օրինակ՝ յուրաքանչյուրը $200 000 արժողությամբ:

Էլիս Ուոլտոնը, ով հանդիսանում է աշխարհում երկրորդ ամենահարուստ կինը, վարում է բավականին համեստ մեքենա՝ 2006 թ. Ford F-150 King Ranch՝ $40 000:

Ուորեն Բաֆֆետը վարում է Cadillac DTS, որը, ըստ «Business Insider» ամսագրի, նա գնել է General Motors ընկերությանն աջակցելու համար: Մեքենայի արժեքը կազմում է $50 000:

Google –ի գործադիր տնօրեն Էրիկ Էմմերսոն Շմիդտը սիրում է բնությունը և այդ պատճառով վարում է Toyota Prius, որը համարվում է էկոլոգիապես ամենամաքուր մեքենաներից մեկն աշխարհում: Նրա արժեքը կազմում է $28 000:

Ըստ Forbes տվյալների` Ikea-ի հիմնադիր Ինգվարդ Կամպրադի ունեցվածքը հասնում է $28 մլրդ-ի: Սակայն նա հավանաբար ամենահամեստ միլիարդատերն է: Եթե վաճառեք նրա մեքենան, ապա կստանաք մոտ $1 500:

Oracle –ի հիմնադիր Լարի Էլիսոնը ունի թանկարժեք մեքենաների մեծ հավաքածու: Նրա ամենասիրած մեքենան` F1 McLaren: Այս մեքենայի արտադրությունը կասեցվել է դեռևս 1998 թ. և արտադրվել է մոտ 106 օրինակ: Դրա ներկայիս արժեքը կազմում է $4 100 000:

Nike-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ֆիլ Նայտը ունի Audi R8՝ $115 000 արժողությամբ:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016