Ծննդաբերության ժամանակ ճիշտ շնչառությունը:

Ծննդաբերության ժամանակ կարևոր է ճիշտ շնչառությունը, քանի որ այն հեշտացնում է երեխայի ծննդյան գործընթացը:

11/4/2018 1497 դիտում ID # 13592955
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ընթացքում կինը սկսում է նախապատրաստվել ծննդաբերության: Նա ուսումնասիրում է ծննդաբերության հետ կապված գրականությունը, խորհրդակցում բժիշկների հետ իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ:


Գինեկոլոգներն ու մանկաբարձները բազմիցս բարձրացրել են շնչառության դասընթացների անցկացումը հղի կանաց համար: Կծկանքների ժամանակ կինը լարվում է, լարվում է նաև արգանդի պարանոցը: Ճիշտ շնչառությունն օգնում է թուլացնել լարվածությունը և նվազեցնում է ճնշումը դիաֆրագմայի վրա: Ծննդաբերության ընթացքում թթվածնի բավարար մատակարարումն օգնում է մկանների արագ կրճատմանը: Այն օգնում է ինչպես երեխային, այնպես էլ մորը: Կծկանքների տարբեր փուլերում կինը պետք է շնչի հատուկ ձևով: Սկզբում կատարվում է քթով խորը ներշնչում, հետո արտաշնչում բերանով: Հաճախակի կրկնվող կծկանքների ժամանակ ներշնչումն ու արտաշնչումը պետք է լինի հաճախակի: Շնչել «շան» նման, այդպես են նկարագրում բժիշկները: Երբ սկսվում է ծննդաբերությունը, Դուք պետք է լսեք մանկաբարձին: Այդ ժամանակ անհրաժեշտ է, որ թոքերը լցվեն թթվածնով և ճնշում գործադրեն արգանդի վրա: Պետք է կարողանալ վերահսկել շնչառական ակտը: Ճիշտ շնչառությունն օգնում է հեշտ ծննդաբերությանը: Սովորեք հանգստացնել մկանները կծկանքների դադարի ժամանակ:
Ծննդաբերության նախապատրաստման ժամանակ չպետք է մոռանանք այն ամենի մասին, որոնք անհրաժեշտ կլինեն հիվանդանոցում:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018