Գերջրություն

Գերջրությունը պաթոլոգիական վիճակ է, որը բնութագրվում է պտղաջրերի ավելցուկով: Հարպտղային հեղուկի քանակը կախված է հղիության տևողությունից և ընթացքից: Հղիության 10-րդ շաբաթում այն կազմում է 30 մլ, 14-րդ շաբաթում`100 մլ, իսկ 37 - 38 շաբաթական հղիության դեպքում` 1000-ից մինչև 1500 մլ:

11/18/2018 1408 դիտում ID # 14573421
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Գերջրության նշանները.

Գերջրության ժամանակ զգացվում է որովայնի ծանրություն և ցավ, ոտնաթաթերի և ոտքերի այտուց, արգանդն իր չափերով մեծանում է, սեղմում հարակից օրգաններին, դիաֆրագման բարձրանում է վեր, շնչառությունը դժվարանում է, արգանդը լարված է, պտղի սրտի բաբախյունը հստակ լսելի չէ, պտուղը շարժուն է, նշվում է պտղի անկայուն դիրք: Գերջրությունն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով:

Սուր և քրոնիկ գերջրություն.

Գերջրությունը կարող է լինել սուր և քրոնիկ: Սուր գերջրության ժամանակ հարպտղային հեղուկի քանակն աճում է շատ արագ: Արդյունքում հղիությունն ընդհատվում է պտղի մահով, շատ ծանր դեպքերում նկատվում է արգանդի պատռվածք: Քրոնիկ գերջրությունը զարգանում է աստիճանաբար: Հղիության կանխատեսումը կախված է գերջրության ծանրության աստիճանից:

Գերջրության պատճառները.

Գերջրության պատճառները լիովին պարզված չեն: Շատ հաճախ գերջրությունը զարգանում է շաքարային դիաբետով հիվանդների, վարակիչ հիվանդություններով տառապող կանանց, երիկամային և սիրտանոթային հիվանդությունների դեպքում, բազմապտուղ հղիության դեպքում: Գերջրության պատճառը կարող է լինել նաև մեծ, խոշոր պտուղը:

Ինչո՞վ է վտանգավոր գերջրությունը:

Գերջրության ժամանակ կարող է հղիությունը վաղաժամկետ դադարեցվել: Գերջրությունը կարող է բերել պտղի ոչ նոմալ դիրքերի, ինչպես նաև արյունահոսության: Բացի այդ, գերջրությունը կարող է բերել պտղի հիպոքսիայի և պտղի մահվան:

Բուժում.

Հղի կանայք, որոնք ունեն գերջրություն, պետք է լինեն մշտական բժիշկների հսկողության տակ: Եթե չկան արտահայտված նշաններ արյան շրջանառության և շնչառական համակարգի կողմից, բժիշկները հակված կլինեն պահպանել հղիությունը՝ մինչև նրա ֆիզիոլոգիական ավարտը: Այնուամենայնիվ, գերջրությունը սպառնում է պտղին հիպոքսիայի առաջացումով: Հետևաբար, անհրաժեշտ է վերահսկել պտղի վիճակը դոպլերոմետրիայի և սրտի մոնիտորինգի միջոցով:
Մոր կյանքին վտանգ սպառնացող արտահայտված գերջրության դեպքում կատարվում է վաղաժամ ծննդաբերություն:

Ծննդաբերությունը գերջրության դեպքում.

Ծննդաբերության ելքը շատ հաճախ վաղաժամ է լինում: Այն ուղեկցվում է հարպտղային հեղուկի վաղ արտահոսքով, հնարավոր է նաև պտղի ձեռքի կամ ոտքի արտանկում: Արգանդի գերլարման հետևանքով նկատվում է ծննդաբերական գործունեության թուլություն: Հետծննդյան շրջանը կարող է ուղեկցվել արյունահոսությամբ և այլ բարդություններով:
Արգանդի ներսում աճող տարածության շնորհիվ երեխան հաճախ ընդունում է սխալ դիրք՝ լայնական, հետույքային: Այս դեպքում ծննդաբերությունն ավարտվում է կեսարյան հատմամբ:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018