Ոչ մանկական մտքեր մեր մանկության հեքիաթներից

Մեծերը շատ են սիրում թվեր։ Երբ նրանց պատմում ես, որ նոր ընկեր ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենակարևորի մասին։ Նրանք երբեք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ն է նրա ձայնը, ի՞նչ խաղեր է նա սիրում խաղալ, որսո՞ւմ է արդյոք թիթեռներ»։

6/9/2017 2672 դիտում ID # 14799507
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

«Փոքրիկ Իշխանը» Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

- Ես անպայման, լսու՞մ ես։ Ես անպայման,- ոզնին գլխով արեց։
- Ես անպայման քեզ մոտ կգամ, ինչ էլ որ պատահի։ Ես քո կողքին կլինեմ միշտ։
Ոզնին անձայն աչքերով նայում էր Արջուկին ու լռում։
- Դե, ի՞նչու ես լռում։
- Հավատում եմ,- ասաց Ոզնին։

«Ոզնին մշուշում» Սերգեյ Կոզլով

- Մենք նու՞յնպես, Մե՛րի Փոպինս
- Նույնպես ի՞նչ
- Կապրենք երկար և երջանիկ
- Հնարավոր է... Դա կախված է...
- Ինչի՞ց
Նա ժպտաց մեղմ և թախծոտ։
- Հենց ձեզանից։

«Մերի Փոպինս» Պամելա Թրևերս

- Աղվեսի՛կ,- ասաց Աղվեսիկն Աղվեսիկին,- դու հիշի՛ր, որ եթե քեզ վատ ես զգում, տխուր ես, վախենում ես, եթե հոգնել ես, դու միայն պարզիր քո թաթը, և ես կմեկնեմ քեզ իմը, որտեղ էլ լինես. եթե անգամ այնտեղ, ուր այլ աստղեր են, կամ ուր բոլորը գլխիվայր են քայլում։
Որովհետև մի Աղվեսիկի թախիծը կիսված երկու աղվեսիկների միջև՝ ախր, բացարձակ սարսափելի չէ։ Իսկ երբ քո թաթն այլ թաթ է բռնել, ի՞նչ տարբերություն՝ ինչ կա էլ աշխարհում:

«Ինչպես Աղվեսիկն Աղվեսիկին» Նատալյա Սիզոնենկո

- Ասացե՛ք, խնդրեմ, ու՞ր գնամ այստեղից։
- Իսկ ու՞ր ես ուզում հասնել,- հարցրեց Կատուն:
- Տարբերություն չկա,-  ասաց Ալիսան:
- Այդ դեպքում, տարբերություն չկա, թե ուր գնալ։
- Միայն թե ինչ-որ տեղ հայտնվեմ,- բացատրեց Ալիսան:
- Ինչ-որ տեղ դու անպայման կհասնես,- ասաց Կատուն,- միայն պետք է բավական երկար քայլել։ 

«Ալիսան Հրաշքների աշխարհում» Լյուիս Քերոլ

- Ի՞նչ ես անում էստեղ,- հարցրեց Արջուկը:
- Սպասում եմ՝ առողջանաս,- պատասխանեց Ոզնին:
- Երկա՞ր:
- Ողջ ձմեռ։ Ես հենց իմացա, որ այդքան ձյուն ես կերել, ողջ պահածոներս բերեցի քեզ մոտ։
- Եվ ողջ ձմեռ նստել ես կողքիս՝ այս աթոռի՞ն:
- Այո՛։ Ես քեզ եղևնու թուրմ էի խմեցնում ու փորիդ չոր խոտ դնում։
- Չեմ հիշում,- ասաց Արջուկը
- Դե իհարկե...,- հառաչեց Ոզնին,- դու ողջ ձմեռ ասում էիր, որ ձյան փաթիլ ես... Ես այնպես էի վախենում, որ մինչ գարուն կհալչես։

«Ձմեռային Հեքիաթ»

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016