Տանը եթերային յուղերի կիրառման տարբերակներ

Եթերային անուշաբույր յուղերը և քարերը կարող են դառնալ յուրաքանչյուր տան տիկնոջ անփոխարինելի օգնականը: Իրենց օգտակար հատկությունների շնորհիվ նրանք կարող են օգնել կյանքի ցանկացած իրավիճակներում:

8/24/2016 2202 դիտում ID # 15903911
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բավական է մաքրությունից առաջ մի քանի կաթիլ կաթեցնել խոնավ կտորի վրա և մաքրել բնակարանը, և այն հագեցած կլինի անուշ բույրով:
Հիմնական գործոններից կարելի է առանձնացնել հետևյալները.
Սառնարանի մաքրում.
Սառնարանի հերթական մաքրումից հետո կտորի վրա կաթեցնել 1 կաթիլ եթերային յուղ և կիտրոն, որից հետո կտորը թողնել սառնարանում: Հարկ է նշել, որ յուղն արագ ցնդում է փափուկ առարկաներից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կտորը յուղել ամեն մաքրությունից հետո:
Յուղի անուշ բույրն ավելի երկար կմնա, եթե կտորի փոխարեն կիրառվի ծակոտկեններով քար:
Աղբամանի դեզոդորացում.
Աղբամանը լավ լվանալ և չորացնել: Դրանից հետո կաթեցնել մի քանի կաթիլ եթերային յուղ կտորի վրա: Կտորը տեղադրել աղբամանի մեջ:
Միկրոալիքային վառարանի թարմացնող միջոց.
Կիտրոնի կամ անանուխի բույրով եթերային յուղի 2-3 կաթիլ կաթեցնել ջրով գավաթի մեջ և դնել միկրոալիքային վառարանի մեջ 5 րոպե:
Սանհանգույցի ախտահանում.
Սանհանգույցում տեղադրել 1-3 քարեր, որոնք հագեցած են եթերային յուղերով: Շաբաթը մի քանի անգամ թարմեցնել: Դրա շնորհիվ սանհանգույցում միշտ կտիրի թարմություն և հաճելի մթնոլորտ:
Բնակարանում հոտավետ օդ.
Ջրի մեջ կաթեցնել 3-4 կաթիլ անանուխի եթերային յուղ: Լավ խառնել հեղուկը և շաղ տալ սենյակներում:
Միջատների հեռացում.
Լավանդայի կամ էվկալիպտի եթերային յուղի մի քանի կաթիլ կաթեցնել ջրի մեջ և շաղ տալ ողջ բնակարանում կամ մի քանի կտորներ թրջել ջրով և դնել տան տարբեր անկյուններում:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016