Մարմնի սկրաբ` պատրաստված շաքարավազից

8/29/2016 1198 դիտում ID # 16028217
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Շաքարավազից պատրաստված սկրաբը հիանալի միջոց է մաշկի մաքրման համար: Որպեսզի կյանքը լինի ավելի քաղցր, շաքար ավելացրեք ոչ միայն թեյի մեջ:
Շաքարավազի մեջ պարունակվող գլիկոլային թթուն ունի գերազանց ներթափանցող հատկություն, ինչի շնորհիվ մաշկը ենթարկվում է խորը մաքրման:
Շաքարավազե այս սկրաբի պատրաստման համար հարկավոր է՝
Շաքարավազ (սպիտակ, 150 գրամ)
Ձիթապտղի յուղ (100 գրամ)
Կիտրոնի, նարինջի կամ թուրինջի Էֆիրի յուղ (3 կաթիլ)
Բոլոր բաղադրիչ-տարրերը հարկավոր է խառնել, որպեսզի ստացվի խիտ զանգված: Վերջինս հարկավոր է քսել երեսին և 2-3 րոպե մերսել մաշկը:
Շագանակագույն շաքարավազից պատրաստված սկրաբ:
Վարսակաձավարի և շագանակագույն շաքարավազի համադրությունը երեսը մաքրում է մահացած բջիջներից, ինչի շնորհիվ մաշկը ձեռք է բերում բնական փափկություն:
Սկրաբի պատրաստման համար ձեզ հարկավոր է՝
Վարսակաձավար (200 գրամ)
Մեղր (150 գրամ)
Ժոժոբայի յուղ, նուշի յուղ (կես բաժակ)
Վանիլ (թեյի գդալ)
Մինչև բոլոր տարրերը միմյանց հետ խառնելը, հարկավոր է վարսակաձավարն ու շաքարավազը մանրացնել: Սկրաբի օգտագործման սկզբունքը նույնն է, ինչպես և առաջին դեպքում:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016