Ինչո՞վ է վտանգավոր արգանդի չսպիացած սպին:

Մեր օրերում բժշկությունը կանգնած չէ իր տեղում և գնալով զարգանում է, զարգանում են նաև ախտորոշման մեթոդները: Դրա շնորհիվ բժիշկները հիանալի հնարավորություն ունեն՝ գնահատելու արգանդի վիճակը և որոշում կայացնելու՝ հնարավո՞ր է արդյոք սպիի առկայության դեպքում «պահպանել» հաջորդ հղիությունը, թե՞ ոչ:

12/23/2018 523 դիտում ID # 17022571
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բնականաբար, արգանդի վրա սպին այնքան էլ լավ չէ, քանի որ այն իրենից ներկայացնում է պինդ առանձգական հյուսվածք, իսկ արգանդի նորմալ պատն իրենից ներկայացնում է մկանային հյուսվածք: Մկանային հյուսվածքի շնորհիվ այն հղիության ընթացում ձգվում և լայնանում է, իսկ ծննդաբերության ընթացքում ունի կրճատվելու ընդունակություն:
Ներկայումս գոյություն ունի արգանդի սպիի վիճակը գնահատելու մի քանի հետազոտման եղանակ: Դրանց թվում է՝ հիստերոսկոպիան և արգանդի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հիստերոսկոպիան կատարվում է դաշտանային ցիկլի 4-6-րդ օրը: Այս հետազոտության ընթացքում նկատվում է լոկալիզավցված տարածք`սպիտակ, հաստ եզրագծով: Այն հիմնականում նկատվում է արգանդի վզիկից մի փոքր վերև:

Ուլտրաձայնային հետազոտության դեպքում չհասունացած սպիի նշաններն են `
• Լրիվ միզապարկի դեպքում արգանդի պատի անհավասար ուրվագիծը,
• Վիրահատության հետևանքով առաջացած արգանդի շերտերի բացակայությունը,
• Արյան շրջանառության բացակայությունը սպիի շրջանում:
Այս հետազետման մեթոդները և նրանց տված տվյալները թույլ են տալիս բժշկին՝ որոշել հղիության ընթացքն ու ծննդաբերության ելքը, քանի որ արգանդի սպիի առկայության դեպքում հնարավոր է բնական ճանապարհով ծննդաբերությունը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018