Ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներն ավելի են մեծացնում խմելու ցանկությունը

Ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներն ԱՄՆ-ում ազատ վաճառքից հանվեցին 2010թ․, երբ Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը որակեց դրանք որպես ոչ անվտանգ խառնուրդներ։ Սակայն, չնայած այս փաստին, ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների սպառումը գնալով ավելանում է։

1/13/2018 1032 դիտում ID # 17986898
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Վերջիններիս օգտագործման հետ կապված մի շարք ռիսկերի շարքում նշվում է նաև ալկոհոլային կախվածության առաջացման ավելի մեծ հավանականությունը, քան պարզապես ալկոհոլային խմիչքների օգտագործման դեպքում։

Մի խումբ գիտնականներ Հյուսիսային Քենթուկիի համալսարանի Ալկոհոլի և էներգետիկ ըմպելիքների ոսուսմնասիրության լաբորատորիայից հրավիրել էին 13 տղամարդու և 13 կնոջ մասնակցելու 6 հանդիպումից բաղկացած գիտափորձի, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ նրանք պետք է օգտագործեին ալկոհոլային և էներգետիկ ըմպելիքներ։ Այդ վեց օրերից յուրաքանչյուրին առաջարկվել էր հետևյալ վեց չափաբաժիններից մեկը՝
1) օղի + թեթև ըմպելիք՝ առանց կոֆեինի,
2) օղի + միջին թնդության էներգետիկ ըմպելիք,
3) օղի + բարձր թնդությամբ էներգետիկ ըմպելիք,
4) թեթև ըմպելիք՝ առանց կոֆեինի,
5) միջին թնդության էներգետիկ ըմպելիք,
6) բարձր թնդությամբ էներգետիկ ըմպելիք։
Յուրաքանչյուր հանդիպումից հետո մասնակիցները գնահատում էին խմելու իրենց ցանկությունը, ինչպես նաև գնահատվում էր սպիրտի պարունակությունը արտաշնչված օդում։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ պլացեբո չափաբաժինների (տվյալ դեպքում՝ առանց ալկոհոլի ըմպելիքների չափաբաժինները) համեմատ, ալկոհոլի օգտագործումը նպաստում է կրկին ալկոհոլ խմելու ցանկության մեծացմանը։ Սակայն ալկոհոլի հետ խառնած էներգետիկ ըմպելիքի օգտագործումը ավելի շատ է մեծացնում կրկին ալկոհոլ խմելու ցանկությունը։

Ալկոհոլային կախվածություն + տարիք = Տագնապայնություն հակասոցիալական վարք
Ալկոհոլային կախվածությամբ անձանց գլխուղեղի հյուսվածքները բավականին տարբերվում են ալկոհոլային կախվածություն չունեցող անձանց գլխուղեղի հյուսվածքներից։ Մինչև վերջին ժամանակները, ընդունված էր կարծել, որ ալկոհոլային կախվածությամբ բոլոր անձինք կիսում են գրեթե միևնույն գլխուղեղային առանձնահատկությունները, սակայն, ինչպես բացահայտվել է վերջերս, այդ խմբի մարդկանց մոտ առկա է նվազագույնը մեկ էական տարբերություն։

Հետազոտողների մեկ խումբ՝ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանից, հետմահու ուսումնասիրել են ալկոհոլային կախվածությամբ և ալկոհոլային կախվածությունից ազատ մարդկանց գլխուղեղի հյուսվածքները։ Ալկոհոլային կախվածությամբ անձանց բաժանել են երկու խմբի՝ ըստ Քլոնինգերի տիպաբանության (իմանալ ավելին Կ․Ռ․ Քլոնինգերի և նրա առաջարկած տիպաբանության մասին)՝ տեսակ 1 և տեսակ 2։ Պարզվել է, որ 1-ին տեսակին պատկանող անձանց մոտ ալկոհոլային կախվածությունը զարգանում է կյանքի համեմատաբար ուշ տարիներին, և վերջիններիս հակված են տագնապայնության։ Իսկ 2-րդ տեսակին դասվող անձանց մոտ կախվածությունը զարգանում է վաղ տարիքում, և նրանց բնորոշ են հակասոցիալական և իմպուլսիվ վարքը։

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016