Արդյո՞ք հնարավոր է հղիանալ դաշտանի բացակայության դեպքում:

Կայուն դաշտանային ցիկլն օրգանիզմին հնարավորություն է տալիս հասունացնել ձվաբջիջ, որը կարելի է հեշտությամբ հաշվարկել: Երբ հարց է առաջանում՝ եթե դաշտան չկա, հնարավո՞ր է հղիանալ, բժիշկները միանշանակ պատասխանում են՝ այո, քանի որ անկանոն դաշտանը կամ դրա բացակայությունն օրգանիզմում առաջացնում են որոշ շեղումներ, որոնց պատճառով հնարավոր չի լինում հաշվել ձվազատման օրերը:

2/10/2019 2230 դիտում ID # 18274502
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Դաշտանային ցիկլի բացակայության պատճառները.

Ցանկացած պատճառ կարող է հանգեցնել հորմոնալ խանգարման: Բայց գոյություն ունեն ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք նույնպես առաջացնում են դաշտանի բացակայություն: Օրինակ՝
Պատանեկության շրջանում, երբ դեռ ցիկլը կանոնավորված չէ, օվուլյացիան նույնպես կանոնավոր չէ:
Սթրեսային իրավիճակները կարող են ազդել կնոջ հորմոնալ ֆոնի վրա, որի արդյունքում ցիկլը կարող է բացակայել մի քանի ամիս, սակայն դա չի կարող ազդել բեղմնավորման վրա:
Հիվանդությունները նույնպես ազդում են ցիկլի վրա, բայց ոչ հղիության:
Անընդհատ դեղորայքների ընդունումը փոխում է հորմոնալ ֆոնը:
Քաշի կտրուկ նվազումը կամ ավելացումը նույնպես ազդում է դաշտանի վրա:
Տարիքային փոփոխությունները կամ մենոպաուզան՝ դաշտանադադարը, խոսում է հղիության բացակայության մասին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է հղիանալ, երբ բացակայում է դաշտանը՝ հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ: Նախադրյալներից մեկը օվուլյացիայի սկիզբն է, երբ ձվաբջիջները հասունանում են և պատրաստ են բեղմնավորման: Այս գործընթացը պահանջում է որոշակի քանակությամբ էստրոգեն՝ որոշակի պայմաններում, և այս հորմոնը կարող արտադրվել, բայց ոչ լիարժեք:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018