Ի՞նչ կոշիկ պետք է հագնել հղիության ընթացքում

Ամենագեղեցիկ պահն է, երբ յուրաքանչյուր կին սպասում է հղիության: Չնայած դեռևս տեսանելի նշաններ չկան, բայց դիետա կազմելու մասին մտքերը, հագուստը, կոշիկ ընտրելու մտքերը շարունակ պտտվում են ապագա մայրիկների գլխում:

11/10/2018 671 դիտում ID # 18916311
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Շատերը չեն կարող առօրյա կյանքը պատկերացնել առանց բարձրակրունկ կոշիկների: Երբ մարդը քայլում է, նրա ջլերն ու մկանները հատուկ մեխանիզմի դեր են խաղում: Նրանք հավաքում են էներգիան, կուտակում այն և տալիս հաջորդ մկաներին, և այդպես կատարվում է հաջորդ քայլին: Նորաձև կոշիկների վրա մկաններն արգելափակվում են, և ոտքերի վրայի բեռն ավելանում է մի քանի անգամ: Ծանրության կենտրոնը սկսում է փոխվել գնալով դեպի ողնաշարը: Ողնաշարի վրա լրացուցիչ բեռ ընկնելով` սկսում է թեքվել, ինչն էլ հանգեցնում է կեցվածքի խախտման: Որոշ դեպքերում նկատվում է ներքին օրգանների տեղաշարժ. առաջանում են այնպիսի հիվանդություններ ինչպիսիք են՝ երակների վարիկոզ լայնացումը, ոտքերում ծանրության զգացումը, շրջնառության խանգարումները, հարթաթաթությունը և այլն:

Ինչո՞ւ են վնասակար բարձրակրունկ կոշիկները:

Հղիության ընթացքում օրգանիզմում նկատվում է հորմոնալ անհավասարակշռություն: Այդ պատճառով նկատվում է մկանային հյուսվածքի և ջլերի թուլացում: Այն բացասաբար է ազդում ոտքերի վրա, քանի որ բարձրակրունկ կոշիկները կարող են հանգեցնել մի շարք բացասական հետևանքների՝ որովայնի ձգման, վիժման, պտղի դիրքի տեղաշարժման, ձգումների և այլն: Լավագույն տարբերակը 5 սմ թույլատրելի բարձրությունն է: Յուրաքանչյուր անգամ կոշիկ հանելուց հետո խորհուրդ է տրվում կատարել ոտքի մերսում:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018