Միկրոսկոպիկ Սիլենդ պետությունը

9/12/2016 1805 դիտում ID # 19327663
Ժամանց Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Երբևէ լսե՞լ եք Սիլենդ միկրո-պետության մասին, որը տեղակայված է Հյուսիսային ծովում: Սա ծովային մի հարթակ է, որն ունի իր պատմությունը, կառավարությունը, քաղաքականությունը և նույնիսկ տնտեսությունը, սակայն այդպես էլ չի ճանաչվել որպես պետություն:

Սիլենդի պատմությունը սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, երբ բրիտանական զինվորները 1942թ. Հյուսիսային ծովում մի քանի հարթակ էին կառուցել: Այդպիսի հարթակներից էր Ռաֆս Թաուերը, որտեղ տեղակայված էին 200 հոգուց բաղկացած կայազորն ու զենքերը: Պատերազմից հետո այդ հարթակներից շատերը ոչնչացվեցին, իսկ Ռասֆ Թաուերը մնաց կանգուն, քանի որ գտնվում էր Բրիտանիայի սահմաններից դուրս: 1966թ. բրիտանացի մայոր Ռոյ Բեյթսն այստեղ ծովահենային ռադիոկայան է հիմնում և իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար հարթակը պետություն է հռչակում: Այս նշանակալից իրադարձությունը տեղի է ունեցել 1967թ. սեպտեմբերին: 1968թ. բրիտանական իշխանությունները փորձել են գրավել այս նորաթուխ պետությունը, որը նույնիսկ թագավոր ուներ (դա Ռոյ Բեյթսն էր): Սակայն հարթակի գրավումն անհաջողության մատնվեց, իսկ դատարանի որոշմամբ Ռասֆ Թաուերը բրիտանական իրավասությունից դուրս ճանաչվեց:

1972թ. նոր պետությունը, որը կոչվում էր Սիլենդ, սեփական մետաղադրամները թողարկեց, իսկ 1975թ. հաստատվեցին պետության զինանշանն ու դրոշը:
2000թ. «Haven co» ընկերությունն առաջարկեց իր հոսթինգը տեղադրել Սիլենդի տարածքում, որպեսզի Բրիտանական իշխանությունը հնարավորություն չունենա կազմակերպության իրավունքները սահմանափակել:

Երկրի կառավարության պահանջը նույնն է՝ ճանաչում Համաշխարհային խորհրդի կողմից: Դրա համար բոլոր հիմքերը կան, օրինակ, 1982թ. ՄԱԿ-ի ընդունած ծովային իրավունքի մասին կոնվենցիան: Այս հարթակը լքվել էր դեռևս 1966թ., այդ պատճառով այն չի կարող օկուպացված լինել: Բնակիչները, ովքեր գաղութացրել են այս տարածքը, նոր պետություն ստեղծելու իրավունք ունեն: Սիլենդը Մոնտեվիդեոյի Կոնվենցիայով սահմանված պետականության բոլոր հիմքերն ունի:
Սակայն 2006թ. հունիսին hարթակում հրդեհ է բռնկվել, որը գործնականում ոչնչացրել է ամեն ինչ: Բրիտանական ուղղաթիռը մի տուժածի տեղափոխել է հիվանդանոց բժշկական օգնություն ստանալու նպատակով: Հրդեհի հետևանքները հնարավոր է եղել վերացնել 2006թ. ձմռանը: Այժմ հարթակը վաճառվում է 750 մլն դոլարով, սակայն գնորդներ դեռևս չեն հայտնվել:
Սիլենդ պետության պաշտոնական կայքում գործում է օնլայն խանութ, որտեղ ցածր գներով հնարավոր է ձեռք բերել լորդի, բարոնի կամ բարոնուհու կոչում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016