Նիկոլա Տեսլայի մասին քչերին հայտնի փաստեր

Անդադար միայնության մեջ գիտակցությունն ու միտքն ավելի սուր են դառնում։ Մտածելու և հայտնագործություններ անելու համար անհրաժեշտ չէ մեծ լաբորատորիա։ Գաղափարները ծնվում են ուղեղի վրա արտաքին միջավայրի և պայմանների ազդեցության բացակայության պայմաններում։ Հնարագիտության գաղտնիքը միայնության մեջ է։ Ն. Տեսլյա

9/3/2016 1974 դիտում ID # 19621683
Փաստեր Ինտելեկտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Տեսլան դարձել է յուրահատուկ ինտերնետ-հերոս։ Ըստ լեգենդի, նա խելացնոր հանճար էր, որը գիտության, փողի հանդեպ ագահ աշխարհում գրեթե երբեք չի ստացել այն, ինչի արժանի էր։ Տեսլայի բախտը չէր բերում իր տարօրինակությունների պատճառով. նա ատում էր ամեն ինչ, տառապում Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով, հնարավոր է՝ նաև աուտիզմով։
Տեսլայի գաղափարների մեծ մասն իրականում ուղղակի կենսունակ չէր իր ժամանակի համար։ Նրա միտքը շատ ավելի առաջ էր ճախրում։
Բացի այդ, Տեսլան, իհարկե, հեռու էր կատարելությունից։ 
Ահա նրա մասին մի քանի քիչ հայտնի փաստ.

Եղբոր մահի արդյունքում տարած ցնցումը Տեսլային միստիկ դարձրեց:

7 Տարեկան հասակում Տեսլան ականատես եղավ ավագ եղբոր մահվանը։ Հետագա տարիների ընթացքում ուղղափառ քահանաների թոռ և որդի Տեսլային «կրակի լեզուների» տեսքով տեսիլքներ էին հետապնդում։ Դեռ դեռահաս տարիքում նա սովորեց կամքի ուժով կառավարել այդ տեսիլքները, սակայն հետագա կյանքում նա իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր Նյու-Յորքյան աղավնիների հետ միստիկ կերպով շփվելով։

Տեսլան ջրառուներ է փորել՝ ապրուստի գումար վաստակելու համար:

Համալսարանն ավարտելուց հետո Տեսլան աշխատում էր Էդիսսոնի Փարիզում գտնվող էներգետիկայի կազմակերպությունում։ 1884 թ. տեղափոխվում է ԱՄՆ՝ հենց Էդիսսոնի մոտ աշխատելու նպատակով։ Նա արագ արժանացավ Էդիսսոնի հավանությանը և ստացավ շտաբ-բնակարանում որպես ինժեներ աշխատելու հնարավորություն։ Մի օր էդիսսոնը հայտարարեց, թե $50,000 կվճարի նրան, ով կկատարելագործի հաստատուն հոսանքի գեներատորի կառուցվածքը։
Տեսլան, զոհաբերելով հանգիստն ու քունը, լավ արդյունքների հասավ։ Տեսնելով նրա աշխատանքները՝ Էդիսսոնն ասաց, թե կատակել է և ոչինչ վճարել չի պատրաստվում։
Դրանից հետո Տեսլան լքեց Էդիսսոնին սեփական էներգետիկ կազմակերպությունը բացելու նպատակով։ Սակայն իր հետազոտությունները ֆինանսավորելու պատրաստ հովանավորներ փնտրելը երկար տևեց, և այդ ընթացքում նա ստիպված էր աշխատել որպես ջրառուներ փորող՝ օրական $2 վճարի դիմաց։

Մարկ Տվենի օգնությամբ հայտնաբերեց Х ճառագայթները:

Տվենն ու Տեսլան ընկերացան 1890-ական թվականներին՝ շնորհիվ Տվենի նոր տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության։ Մի անգամ երեկոյան Տվենն այցելեց Տեսլայի լաբորատորիա։ Այնտեղ նա լուսանկարվեց էլեկտրական լամպի լուսավորության ներքո։ 1895 թ. Նիկոլա Տեսլան ևս մեկ անգամ հրավիրեց նրան լուսանկարվելու. այս անգամ սրահը լուսավորված էր «Կրուկսի խողովակ» կոչվող սարքով։ 
Երբ Տեսլան ստացավ նկարի նեգատիվը, այն բծավոր էր։ Նա կարծեց, թե լուսանկարը չի ստացվել։ Որոշ ժամանակ անց Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց իր հայտնագործության մասին, որը կոչեց «Ռենտգենյան ճառագայթում՝ ստացված Կրուկսի խողովակից»։ 
Հենց այդ ժամանակ էլ Տեսլան հասկացավ, որ Մարկ Տվենի լուսանկարը «փչացել» էր հենց այդ ճառագայթների պատճառով։

Տեսլան հայտնագործել է հեռակառավարվող նավակ:

1898 թ. Տեսլայի երկրորդական նախագծերից մեկն էր մի փոքրիկ նավակ, որը հնարավոր էր տեղաշարժել և կանգնեցնել ռադիո հեռակառավարման միջոցով։ Երբ նա դիմեց ԱՄՆ-ի պատենտավորման կենտրոն, այնտեղ չհավատացին, որ այդ հայտնագործությունը կարող է աշխատել և գործակալ ուղարկեցին Տեսլայի Մանհեթենում գտնվող լաբորատորիա՝ նավակի աշխատանքի ցուցադրությանը մասնակցելու համար։ 
Այս հայտնագործության ներկայացմանը ներկա էին նաև այլ կարևոր մարդիկ, ինչպիսիք էին Մորգանը և Ուիլիամ Կ. Վանդերբիլտը։ Նյու Յորք պոստին  Տեսլան ասել էր, որ այս սարքը հնարավորություն կտա պատարեզմներ վարել՝ առանց մարդկանց մարտի դաշտում վտանգի ենթարկելու։

Տեսլայի ենթադրությունները՝ կապված տիեզերքից ազդանշաններ ստանալու հնարավորության հետ, հաստատվեցին միայն 100 տարի անց:

1899 թ. ամռանը Տեսլան ստեղծեց դաշտային լաբորատորիա Կոլորադո-Սփրինգսում, որպեսզի հնարավորոյթյուն ունենա՝ օգտագործելու բարձր կայանները մեծ տարածությունների վրա ինֆորմացիայի և էլեկտրաէներգիայի փոխանցման համար։ Մի անգամ, հուլիսին, ամպրոպին հետևելիս, Տեսլայի սարքավորումը մի շարք ձայնային ազդանշաններ գրանցեց։ Դրանց երկրային ծագման բացառումից հետո նա եզրակացրեց, որ ազդանշաններն այլ մոլորակից են գալիս։ Ավելի ուշ՝ Սուրբ Ծնունդին, ի պատասխան ամերիկյան Կարմիր Խաչի եկող դարի ամենակարևոր գիտական նվաճումների մասին կանխագուշակությունների հարցմանը, Տեսլան գրել է. «Բարեկամնե՛ր, մենք հաղորդագրություն ենք ստացել այլ՝ մեզ համար անծանոթ աշխարհից։ Հաղորդագրության մեջ ասվում է «Մեկ...երկու...երեք...»։ 1996թ. գիտնականները հրատարակեցին Տեսլայի էքսպերիմենտի ուսումնասիրության արդյունքները։ Պարզվեց, որ ազդանշանն առաջացրել էր Իո արբանյակը, որ այդ ժամանակ անցնում էր Յուպիտերի մագնիսական դաշտով։  

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016