Գիտակցությունը փոխող 10 ֆիլմ

6/14/2017 3224 դիտում ID # 19784806
Ինտելեկտ Հոգեբանություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1. «Գաղտնիք» ֆիլմը գրավեց մեծաքանակ մարդկանց ուշադրությունը: Ո՞րն է նրա հայտնիության գաղտնիքը: Պատասխանը շատ պարզ է՝ ֆիլմը մեզ մի գաղտնիք է բացում, որը մեզանից թաքցրել են երկար տարիներ՝ ձգողության օրենքի գաղտնիքը:

2. «Գաղտնիք» 2 կամ «Որքա՞ն խորն է ճագարի բույնը»: Ինչպե՞ս հասնել ձեր երազանքին. կյանքը միշտ երկրորդ հնարավորություն է տալիս: Ֆիլմը դոկումենտալ ժանրի է, որը բացահայտում է մեր ուղեղի հնարավորությունները, պատկերացումներ է տալիս քվանտային ֆիզիկայի նոր բացահայտումների մասին:

3. «Պլացեբո» ֆիլմը պատմում է բժշկության մեջ յուրահատուկ և անբացատրելի երևույթների մասին: Լոս Անջելեսում խորհրդավոր կերպով բուժվում է մի կին, ով տառապում էր խորը դեպրեսիայով՝ կեղծ դեղահաբի օգնությամբ: Խոսքը գնում է ինքնաբուժության զարմանալի հատկության մասին, որը կա յուրաքանչյուրիս մեջ:

4. «Տուն՝ ժամադրություն մոլորակի հետ» ֆիլմի ցուցադրությունն արգելված է աշխարհի 36 երկրներում: Սա ազդեցիկ և հարգելի մարդկանց հերթական փորձն է՝ ազդելու մարդկության վրա, մայր բնության, նրա խղճի և վերաբերմունքի վրա:

5. «Կյանքը հիասքանչ է». ապրելու համար պետք չէ խլել կյանքեր: Չկա ավելի խորհրդավոր և կարևոր բան, քան կյանքը: Մեր կյանքի գլխավոր դասը մարդկային լինելու դասն է, և այն մեզ տալիս են կենդանիները:

6. «Երկրացիները» ֆիլմը մարդկանց կողմից կենդանիների շահագործման մասին պատմող ֆիլմ է՝ ընտանիքում պահելու, զվարճանալու, հետազոտություններ կատարելու, հագուստ և կերակուր պատրաստելու նպատակով:

7. «Խորշ» ֆիլմը ռեժիսոր Լուի Պսիխոյոսի կողմից նկարահանված դոկումենտալ ֆիլմ է, որը պատմում է Ճապոնիայի Տաիձի ազգային պարկում դելֆինների մասսայական ոչնչացման մասին՝ կերակուրների մեջ օգտագործելու նպատակով: Ֆիլմը 2010 թվականին «Օսկար» է ստացել՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ:

8. «Կիմատիկա» ֆիլմը կենտրոնանում է մարդկային և համաշխարհային գիտակցության վրա՝ ցուցադրելով հոգեբանական խախտումները, որոնք առաջացրել է մարդկությունը՝ ստեղծելով անիմաստ պատրանքներ, որոնք ոչ այլ ինչ են, քան ցավի և տառապանքի հիմնական պատճառներ:

9. «Մահվան առաջնային պատճառների ոչնչացումը» ֆիլմը հզոր հարված է «հավասարակշռված» սնվելու վերաբերյալ արմատացած և սխալ պատկերացումներին: Այն խորհուրդ է տալիս օգտագործել մսամթերք, կաթ և այլ կենդանական սնունդներ:

10. «Պատառաքաղներ դանակների փոխարեն» ֆիլմը հետևյալի մասին է. համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի գիտնականներ և պրակտիկ բժիշկներ հանգել են միևնույն եզրակացությանը՝ սպիտակուցների կենդանական ճարպերի օգտագործումը շատ հիվանդությունների առաջացման առաջնային գործոնն է: Այդ հետազոտությունները նաև պարզեցին, որ հիվանդության առաջացումից հետո, երբ հիվանդն անցնում է ամբողջովին բուսական դիետայի, հիվանդության զարգացումը կանգ է առնում, իսկ որոշ դեպքերում անգամ դրանք ամբողջովին չքանում են: Այս եզրակացությունները հիմնվում են պատմության մեջ արված տասնյակ տարիների գիտական ուսումնասիրությունների, փորձերի և դիտարկումների վրա:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016