Ինչպես ճնճղուկների դեմ պայքարը հանգեցրեց 30 միլիոն մարդու մահվան

Մաո Ցզեդունը, որը հայտնի է բոլորիս որպես կոմունիզմի հետևորդ և Չինաստանի առաջնորդ, իր կառավարման ընթացքում իրականացրել է բարեփոխումներ, որոնց հետևանքով սովից մահացել է 30 միլիոն մարդ:

9/3/2016 2231 դիտում ID # 20239353
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մաո Ցզեդունը, ինը տարի լինելով իշխանության գլխին, որոշել էր իրականացնել բարեփոխումներ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում, որպեսզի «քայլի» Արևմուտքի հետ: 1958 թ. Չինաստանի առաջնորդը հայտարարել էր «պատերազմի» սկիզբ, որի նպատակն էր՝ ճնճղուկների ոչնչացումը, որ գտնվում էին «սև ցուցակում»՝ առնետների, ճանճերի և մոծակների հետ միասին: Եթե վերջին երեք «թեկնածունների» ոչնչացումը զարմանալի չէ, ապա ճնճղուկների ոչնչացումն ապշեցուցիչ է:

Ինչո՞ւ հատկապես ճնճղուկները

Բանն այն է, որ անցկացրել էին հետազոտություն, որից պարզվել էր, որ 10 ճնճղուկը տարվա ընթացքում ուտում են 45 կգ. հացահատիկ: Գիտնականները նաև պարզել էին, որ ամեն միլիոն ճնճղուկին վերացնելով՝ կխնայեն այնքան հացահատիկ, ինչքան որ հարկավոր է 60 000 մարդու սնվելու համար: Ստանալով այդ տվյալները՝ Մաո Ցզեդունը հայտարարեց «պատերազմի» սկիզբը, որը հետագայում ստացավ «Ճնճղուկների մեծ պատերազմ» անվանումը: Նա կոչ էր արել յուրաքանչյուր քաղաքացու՝ պայքարել ճնճղուկների դեմ, որպեսզի ապահովեն իրենց համար «պայծառ ապագա»: Այդ ժամանակ ոչնչանում են մոտ մեկ միլիարդ թռչուն և, որպես հետևանք, այս տեսակը գրեթե անհետացավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից:
Սակայն Չինաստանի առաջնորդը հաշվի չէր առել մի հետաքրքիր փաստ, որ ճնճղուկները միջատների թշնամիներն են, այդ թվում նաև մորեխների, որոնք, ինչպես հայտնի է, մշակաբույսերի մեծ վնասատու են: Այսպիսով, ճնճղուկների ոչնչացումը բերեց մորեխների ազատության, որոնք ոչնչացրին մեծ քանակությամբ բերք:
Ավելի ուշ Մաո Ցզեդունը հասկացավ, որ իր որոշումը հանգեցրել է էկոհամակարգի ներդաշնակության խախտման: Նա հրաման տվեց ներմուծել ճնճղուկներ Խորհրդային Միությունց, սակայն դա չօգնեց, քանի որ դրանց հարմարեցումն ու տարածումը ժամանակ էր պահանջում: Որպես հետևանք՝ սկսվեց մի ժամանակաշրջան, որը գիտնականները անվանեցին Մեծ չինական սովը (1958 - 1961), որի ընթացքում սովից մահացավ 30 միլիոն մարդ:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016