Amazon-ի օժանդակությամբ գործարկվում է «սմարթ-ակնոցների» վաճառք՝ $1,000 արժողությամբ, որոնք կարող են հարմարեցվել Ձեր դեմքին:

Thalmic Labs ընկերությունը, փոխել է իր North և սկսել Focals անվանումով խելացի ակնոցներ ներկայացնել: North-ը ներդրողներից 140 միլիոն դոլար է ստացրել իր սմարթ-ակնոցների համար, այդ թվում՝ Amazon-ից, Intel-ից և այլ վենչուրային կապիտալիստներից: Ակնոցների արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար, իսկ հատուկ հարմարեցումը հաճախորդների դեմքին իրականացվում է Տորոնտոյում կամ Բրուքլինում:

10/23/2018 1075 դիտում ID # 20320937
Տեխնոլոգիա
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Սիլիկոնյան հովտում ապագայի պատկերացում կա, որ մի օր այս առաջադեմ ակնոցները կարող են օգտակար տեղեկություններ ներկայացնել իրենց ոսպնյակների մեջ:

Ձեր հեռախոսին նայելու փոխարեն այս ակնոցները կկարողանան օգտակար տեղեկությունները ցուցադրել, ինչպես օրինակ՝ ծանուցումները, ուղղությունները և հիշեցումները:

Google-ը 2013 թ.-ին Google Glass անվանումով նմանատիպ սմարթֆոնների արտադրեց, սակայն սպառողների շրջանում բարդությունների հանդիպեց: Այժմ Կանադայում Amazon-ի աջակցությամբ այս մեկնարկը թողարկում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ խելացի ակնոցների իր տարբերակը:

Նոր ակնոցները պատրաստվում են Nort ընկերության կողմից, որը հայտնի է որպես Thalmic Labs: Ընկերության տվյալներով՝ North-ը ներդրողներից ստացել է 140 մլն դոլարի ֆինանսավորում, այդ թվում` Amazon Alexa Fund-ից, Fidelity Investments-ից և First Round Capital-ից:

Նրանք այդ գումարն օգտագործել են Focals խելացի ակնոցների արտադրության վրա և ավելի շատ ուշադրություն են դարձրել ոճի և օգտվողների փորձի վրա, քան տեխնոլոգիաների:

Ընկերությունը ցանկանում է հստակեցնել, որ Focals-ը նման չէ 3D կրիչներին, ինչպես Magic Leap One-ը կամ Microsoft Hololens-ը: Փոխարենը, նրանք նախընտրում են դրանց ակնոցներ անվանել, որ մարդիկ կարող են կրել ամեն օր:

«Մենք կենտրոնացած չենք ծիածանի վրայով ցատկող միաեղջյուրների կամ պատից դուրս եկող հրեշների վրա», – ասել է Thalmic Labs-ի գլխավոր տնօրեն՝ Ստեֆեն Լեյքը Business Insider-ին: «Սա մի ապրանքի մասին է, որն ամբողջ օրվա ընթացքում օգտակար կլինի ձեզ համար»:
«Հարմար է կրել ողջ օրվա ընթացքում և տվյալ ժամանակին արժեքավոր տեղեկություններ է տրամադրում», – շարունակեց նա:

Focals-ն ունի «թափանցիկ, հոլոգրաֆիկ» դիսպլեյներ՝ կառուցված ոսպնյակների մեջ, որոնց կարող է տեսնել միայն ակնոց կրողը:

Դիսփլեյները կարող են միանալ iPhone-ին կամ Android հեռախոսներին՝ Bluetooth-ի միջոցով և տրամադրել տեքստային հաղորդագրություններ, ճանապարհային ուղղություններ, տվյալներ եղանակի մասին և այլ զգուշացումներ:

Ակնոցներում նաև ներկառուցված են Alexa-ի, Amazon-ի ձայնային օգնականները:

Դուք կարող եք կառավարել ակնոցներին մատանիով, որը կոչվում է «Loop»:

Ակնոցները ներկայացվում են երկու տարբեր շրջանակների ոճով և երեք գույներով:

Focals-ն ունի գեղեցիկ պատյան, որը նաև լիցքավորում է մարտկոցը:

Focals-ի արժեքը 999 դոլար է, որը ներառում է Loop մատանին և լիցքավորման պատյանը: North-ն ասում է, որ նրանց մարտկոցներն ունեն մինչև 18 ժամվա կյանք՝ հիմնվելով ստանդարտ օգտագործման վրա:

Ակնոցները հատուկ Ձեր դեմքին հարմարացնելու համար պահանջում է ձեր դեմքը սկանավորվել, որն առայժմ հնարավոր է միայն Բրուքլինի կամ Տորոնտոյի ցուցասրահներում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016