Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

Ուլտրաձայնային հետազոտության միջոցով ախտորոշվում է հղիությունը: Սովորաբար դա տեղի է ունենում դաշտանի բացակայության և հղիության 3-4-րդ շաբաթում: Ուլտրաձայնային հետազոտության հիմնական խնդիրն է՝ տեսնել թե բեղմնավորված ձվաբջիջը որտեղ է գտնվում:

11/29/2018 431 դիտում ID # 20707381
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Սովորաբար այն պետք է լինի արգանդի խոռոչում՝ բացառելով արտարգանդային հղիությունը: 6 շաբաթական հղիության դեպքում Դուք կարող եք տեսնել սաղմը և սրտի բաբախյունը: Սաղմի չափի հիման վրա հնարավոր է որոշել հղիության ամիսը, ոռը հատկապես կարևոր է այն կանանց համար, ովքեր ունեն դաշտանային ցիկլի խանգարում:
Հաջորդ ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է հղիության 11-12 շաբաթների ընթացքում: Այս ժամանակահատվածում հնարավոր է ախտորոշել պտղի թերությունները և հայտնաբերել փոփոխություններ, որոնք կարող են կապված լինել քրոմոսոմային պաթոլոգիաների հետ, օրինակ, հնարավորություն է տալիս հայտնաբերել դաունի սինդրոմը:
20-24 շաբաթական հղիության դեպքում տեսանելի են պտղի անատոմիական կառուցվածքը և ներքին օրգանների կառուցվածքը: Հետազոտության հիմնական նպատակ այն է, որ բացառվեն պտղի զարգացման շեղումները: Այս շրջանում ձևավորվում է կենտրոնական նյարդային համակարգը (ուղեղը, ողնաշարը), նկատելի է դեմքը՝ շրթունքները, աչքերը, քիթը: Ուշադրություն են դարձնում երիկամների, միզապարկի, ստամոքս աղիքային համակարգի վրա, ուսումնասիրում են սիրտ անոթային համակարգը: Որոշ առանձնահատկությունների բացահայտումը կարող է պահանջել գենետիկայի խորհրդատվություն, լրացուցիչ հետազոտություններ՝ համոզվելու համար, որ պտուղը չունի գենետիկական հիվանդություններ: Նույն ուսումնասիրության ընթացքում կարելի է բացահայտել ընկերքի հետ կապված պաթոլոգիաները, հարպտղային հեղուկի աննորմալ քանակները և այլն:
30-34 շաբաթական հղիության ժամանակ ուլտրաձայնի միջոցով բժիշկը տեսնում է արդեն ձևավորված երեխա, գնահատում է ընկերքի և հարպտղային հեղուկի վիճակը, պտղի աճի տեմպը, հայտնաբերում է զարգացած թերություները և այլն: Միևնույն ժամանակ կարող են պահանջվել հիմնական անոթների դոպլեր հետազոտություն, որը ճշգրիտ կերպով որոշում է երեխայի սրտում և ապագա մոր արգանդում արյան հոսքը:
Ուլտրաձայնային համակարգի մեկ այլ կարևորագույն կետերից է՝ այն հրաշալի հնարավորություն է տալիս տեսնել Ձեր փոքրիկին մինչև ծնունդը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018