Աղաջրով աշխատող մեքենան

Quant e-Sportlimousine-ը, որը վառելիքի փոխարեն օգտագործում է աղաջուր, վերջերս փորձարկվեց եվրոպական փողոցներում: Սա ցույց է տալիս այն, որ նավթային կարտելները աստիճանաբար պարտվում են էներգետիկ պատերազմում:

9/2/2016 1333 դիտում ID # 20969180
Ավտոաշխարհ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ի տարբերություն սովորական մեքենաների, որոնք աշխատում են բենզինով. Quant e-Sportlimousine-ը օգտագործում է էլեկտրալույծ տարրեր` ստեղծված Nano Flowcell ընկերության կողմից: Այդ էլեմենտները ի զորու են տալ շարժիչին մինչև 920 ձիաուժ հզորություն:

Մեքենային 100կմ/ժ արագություն հավաքելու համար պահանջվում է ընդամենը 2,8 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ: Е-Sportlimousine-ը արտադրվում է գերմանական Quant ընկերությունում: Այս էլեկտրալույծ տարրերի տեխնոլոգիան արդեն հայտնի է մի քանի տասնամյակ, բայց միայն վերջերս են թույլտվություն ստացել մեքենա արտադրելու համար: Նմանատիպ տեխնոլոգիաները կարող են բանզինային շարժիչ ունեցող մեքենաներին մրցակցությունից դուրս հանել, քանի որ ավելի արդյունավետ են և էկոլոգիապես մաքուր:

Էլեկտրալույծ տարրերի համակարգը` մշակված Nano Flowcell-ի կողմից, աշխատում է նույն կերպ, ինչպես որ ջրածնային տեխնոլոգիան, բացառությամբ նրա, որ ջրածնի փոխարեն օգտագործվում է աղաջուր: Այս համակարգում փոխազդում են 2 էլէկտրոնային համակարգեր, որոնք պարունակում են մետաղական աղեր: Էլեկտրական շարժիչները կարող են այդ ռեակցիան օգտագործել հոսանք ստանալու համար: Այս մեթոդի էֆեկտիվությունը հասնում է մինչև 80%-ի, քանի որ մեքենան պրակտիկորեն կախում չունի շաժվող մասերի հետ, իսկ ստացված ջերմությունը անհամեմատելի է այն մեքենաների հետ, որոնք օգտագործում են լիթիումային մարտկոցներ:
Նման տեխնոլոգիան կարող է լուծել էներգետիկայի ճգնաժամը` աշխարհը դարձնելով էկոլոգիապես մաքուր և մատչելի:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016