«Ես ու կինս ունենք մի գեղեցիկ ավանդույթ»

8/30/2016 916 դիտում ID # 21036001
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Արդեն 10 տարի է՝ ես ունեմ մի սովորույթ, որի միջոցով ցանկանում եմ բարձրացնել կնոջս տրամադրությունը կամ պարզապես ուրախացնել նրան: Յուրաքանչյուր օր ես նրան տալիս եմ հետևյալ հարցը. «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Սովորաբար նա համաձայնվում է, երբեմն, կախված տրամադրությունից, սկսում է «բանակցել» որոշ պայմանների շուրջ, իսկ երբեմն էլ՝ հրաժարվում է, եթե որևէ հարցում ես իրեն նեղացրած եմ լինում այդ օրը: Մի խոսքով ունենք նման բարի ավանդույթ:
Մի օր՝ ընթրիքի ժամանակ, նկատում եմ, որ կինս ինքն իրեն նման չէ. զգում եմ` անհանգստացնող ինչ-որ բան կա: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում և փորձում եմ պարզել: Ամեն ինչ ապարդյուն է: Սկսում եմ մի փոքր զայրանալ և պահանջում եմ. «Պատմի՛ր, թե ինչ է պատահել»: Ճաշը լցնելով` կինս պատասխանում է. «Արդեն երեք օր է դու ինձ ամուսնության առջարկ չես արել: Ես անհանգստանում եմ»: Առանց վարանելու առաջարկեցի նրան իմ սերը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016