«Mercedes-Benz»-ը ներկայացրեց  ապագայի անօդաչու ավտոբուսը

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց ապագայի իր ավտոբուսի կոնցեպտը՝ հիմնված ինքնավար կառավարման համակարգի վրա: Կոնցեպտը, որը փորձարկվել է Նիդեռլանդներում գտնվող Bus Rapid Transit (BRT) քսան կմ-անոց ավտոբուսային երթուղու վրա, ստացել է «Future Bus» անվանումը:

9/7/2016 1181 դիտում ID # 21205535
Ավտոաշխարհ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նախատիպի հիմքում ընկած է այն հարթակը, որը օգտագործվում է Citaro ավտոբուսների կողմից: Ինքնավար կառավարման համակարգը՝ CityPilot-ը, աշխատում է բազմաթիվ սենսորների, տեսախցիկների և GPS մոդուլի օգնությամբ: Այս համակարգը կարողանում է տարբերել լուսակրի ազդանշանները և իր առջև ընկած խոչընդոտները, ինչպես նաև ինքնուրույն կանգնում է կանգառներում: Ավտոբուսի առավելագույն արագությունը կազմում է 70 կմ/ժ:

«Future Bus»-ի ներսում տեղադրված են ֆուտուրիստական նստատեղեր, մեծ տեղեկատվական էկրաններ առաստաղին, նորարական տոմսերի հաշվիչ և սմարթֆոնների համար անլար լիցքավորվող մարտկոցներ:
Ավտոբուսի սրահը բաժանված է երեք մասի: Առաջինը գտնվում է վարորդի ետևի մասում և կոչվում է «ծառայողական»: Երկրորդ մասը գտնվում է մեջտեղում և, առաջին հերթին, նախատեսված է ուղևորների համար: Երրորդ մասը գտնվում է ավտոբուսի վերջի մասում և նախատեսված է հանգստի համար:

Անօդաչու ավտոբուսների թողարկման հստակ ժամկետները դեռևս չկան: Սակայն «Mercedes»-ում կարծում են՝ այս ավտոբուսների տարածումը կախված է BRT երթուղիների աճի հետ: Իր ավտոբուսների զարգացման համար Mercedes-Benz ընկերությունը մինչև 2020 թ. կներդնի $200 մլն:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016