Ինչպե՞ս վերահսկել սեփական քաշը

Ինչպե՞ս պայքարել շոկոլադի, խմորեղենի և այլ քաղցրավենիքների հանդեպ ունեցած թուլության դեմ, և ընդհանրապես, ի՞նչը կարող է նվազեցնել քաշի ավելացումը:

8/30/2016 1487 դիտում ID # 21932643
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Քաղցրը և ալյուրով պատրաստված զանազան կերակուրները ձեր կազմվածքի ամենագլխավոր թշնամիներն են: Թխվածքները, շոկոլադը, դեսերտները խթանում են ավելորդ կիլոգրամների առաջացմանը: Նրանց, ովքեր հոգ են տանում սեփական կազմվածքի մասին, անհրաժեշտ է վերանայել սնվելու սկզբունքները: Եթե դուք ցանկանում եք նրբակազմ, սպորտային կազմվածքով, առողջ մարդ լինել, պետք է պայքարել քաղցրի և խմորեղենի հանդեպ թուլությունների դեմ:
Քաղցրի, հացաբուլկեղենի օգտագործումը նպաստում է ինսուլինի արտադրությանը և դա բացասաբար է ազդում քաշի վրա: Հենց այս պատճառով էլ թխվածքի սիրահարներին բարդ է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ճարպակալումից և իրանի շրջանի ավելորդ սանտիմետրերից՝ անգամ ճիշտ ընտրված ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:

Վերահսկեք Ձեզ

Եթե դուք ունակ եք միանգամից շատ քացրավենիք ուտել, ապա թույլ մի տվեք, որ ձեզ մոտ այդպիսի գայթակղություն առկա լինի: Վերցրե'ք ամենափոքրիկ փաթեթները կամ չափավոր դեսերտներ պատվիրեք սրճարանում:

Սահմանեք քաղցրեղենի օրական քանակ. Օրինակ՝ կաթնային շոկոլադի երկու կտորից ոչ ավել մեկ օրվա ընթացքում:
Այդպես դուք և՛ քաղցրից չեք հրաժարվում, և՛ վերահսկում եք սեփական քաշը: Աշխատե՛ք քաղցրն ու խմորեղենը մինչև կեսօր օգտագործել:
Ուշադրությունը կենտրոնացրեք ավելի քիչ վնասակար մթերքների վրա: Շոկոլադե տորթի փոխարեն մի քիչ մրգեր օգտագործեք, մարմելադ կամ զեֆիր:

Անպայման կարդացե'ք ձեր օգտագործած մթերքների բաղադրությունը՝ ուշադրություն դարձնելով դրանց կալորիականությանը

Աշխատե՛ք սիրած դեսերտները փոխարինել մրգերով, յոգուրտով կամ հատապտուղներով: Դրանք նույնպես քաղցր են, սակայն ավելի շատ օգուտ են բերում: 
Բնական մթերքներում ավելի շատ վիտամիններ, միկրոէլեմենտներ և բջջանյութ է պարունակվում: Մտածեք սեփական առողջության մասին և ճիշտ ընտրությո'ւն կատարեք:

Սպորտով զբաղվեք և ձգտե՛ք քաշի դեմ պայքարելու հարցում տեսանելի արդյունքների հասնել

Եթե դուք ամեն օր խմբային պարապմունքների այցելեք, լողավազան կամ սպորտդահլիճ գնաք, բայց չսահմանափակեք վնասակար մթերքի օգտագործումը, ապա ալյուրով պատրաստված մթերքը կամ քաղցրավենիքը ունակ են ջուրը գցել ձեր բոլոր տանջանքները։

Մի՛ պարգևատրեք ձեզ վնասակար քաղցրավենիքով

Մտածե՛ք, թե ձեզ ինչ կտան այդ վնասակար մթերքները:
Եթե դուք կարծում եք, որ քաղցրավենիքը բարձրացնում է ձեր տրամադրությունը, ուրիշ միջոց գտեք ուրախանալու համար:
Գոյություն ունեն բազմաթիվ հասանելի և մատչելի տարբերակներ հոգու և մարմնի հանգստանալու համար՝ մերսում, լոգանք, շոփինգ, երաժշտություն, գրքեր, զբոսանք, շփում մարդկանց հետ և այլն: Պետք չէ սթրեսը կուլ տալ շոկոլադի և թխվածքի հետ միասին: Հիշե՛ք, որ այդ մթերքները ձեզ վնասից բացի ուրիշ բան չեն տալիս: Մի մոռացեք ձեր առողջության նկատմամբ պատասխանատվության մասին և գլխում միշտ պահե'ք գեղեցիկ կազմվածքի պատկերը, որը դուք անպայման կունենաք, եթե վերահսկեք ձեզ:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016