Mercedes-ը ներկայացրել է իր` Vision Mercedes-Maybach 6 շքեղ կոնցեպտը

Mercedes-ը բացահայտել է իր ապշեցուցիչ Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտը Կալիֆորնիայի Pebble Beach-ում կայացած Monterey Car Week միջոցառման ժամանակ: Այն հնարավորություն է տալիս տեսնել բարձր կարգի շքեղ մեքենաների ապագան:

12/17/2017 925 դիտում ID # 22385251
Ավտոաշխարհ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Այս «զբոսանավի» ներսում տեղադրված են ինտերակտիվ էկրան դիմապակու ամբողջ լայնությամբ և «գրկող» անատոմիկ բազկաթոռներ:

Կոնցեպտ մեքենաների մեծամասնության նման հայտնի չէ` արդյոք այն երբևէ կլինի արտադրությունում, թե ոչ: Լուրեր են պտտվում, որ ավտոմեքենայի հիմքում Mercedes-Benz S-Class Coupe մոդելն է:

Իր չափերով Vision Mercedes-Maybach 6-ը գերազանցում է Mercedes S-դասին և ամենամեծն է շուկայում: Մեքենայի երկարությունը կազմում է 5700 մմ, լայնությունը` 2100 մմ, բարձրությունը` 1328 մմ:

Թեև նոր կոնցեպտում նմանություն կա Maybach Excelero, Vision Grand Turismo և IAA կոնցեպտների հետ, հեղինակները փորձել են նոր մոդելն իսկապես յուրահատուկ ստեղծել:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016