Անկողնային հղիություն

Հաճախ, կախված որոշակի բարդություններից, կանայք ստիպված են լինում ամբողջ ինն ամիսներն անցկացնել անկողնում: Բնականաբար այս երևույթը շատ սթրեսային է ապագա մայրիկների համար, և նրանք պետք է պատրաստ լինեն՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, որպեսզի կարողանան ապահովել առողջ երեխայի ծնունդը:

11/20/2018 233 դիտում ID # 22787423
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Անշուշտ, շատ դժվար է տեսնել և հասկանալ, որ մարդիկ վայելում է կյանքը, իսկ Դուք տանում եք ամենածանր հղիությունը: Բայց եթե մյուս կողմից նայեք, շատ կանայք, ովքեր չեն կարող հղիանալ և ունենալ երեխաներ, երազում են լինել՝ Ձեր փոխարեն:
Երեխա ունենալու դժվար ճանապարհն անցնելով՝ Ձեր սիրտն ավելի զգայուն կլինի: Կանայք, ովքեր անցել են այս ճանապարհը, սկսում են տարբեր կերպ նայել աշխարհին. նրանք գնահատում են այնպիսի երևույթներ, որոնց սովորաբար ուշադրություն չէին դարձնում. պարզապես քայլելու, նստելու ունակությունը: Չէ՞ որ այս ամենը հասանելի չէ բոլորին, բայց քանիսն են դա հասկանում:
Անկողնային հղիության դեպքում Դուք պետք է ունենաք օգնականներ, շփվեք հարազատների, մտերիմների և ընկերների հետ և շփման արդյունքում Դուք Ձեզ միայնակ և անօգնական չեք զգա: Պահպանեք հարաբերությունները ընտանիքի և ընկերների հետ: Սա կօգնի ձերբազատվել մտավոր, հոգեկան հիվանդություններից և անկարողությունից:
Մտածեք, թե ինչպիսի ժամանցը հաճելի կլինի Ձեզ համար: Շատ կարևոր է, որ ապագա մայրը հնարավորինս շատ դրական էներգիա ստանա:
Զբաղվեք այն արհեստով, որին տիրապետում եք՝ կտավ, ձեռագործություն և այլն: Դուք կարող եք պատրաստել բացառիկ զգեստապահարան Ձեր երեխայի համար:
Եվ պետք է հասկանալ, որ այդ ինն ամիսը շատ քիչ ժամանակ է մայրության բերկրանքը վայելելու համար: Դուք ամեն ինչ կմոռանաք երեխայի լույս գալու հետ մեկտեղ: Դուք կվայելեք այն նոր աշխարհը, որի համար համառությամբ պայքարել եք:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018